Генрих Бабаджанян » 27 сен 2014, 10:50
Հացի խնդիրը
Միակ հարցը,
Որ միշտ բաց է՝
Դա սուրբ հացն է
Հանապազօր :
Ջինջ է, պարզ է,
Նաև՝ բարդ է,
Դեղին ոսկի
Եվ արծաթ է,
Նռան գինի
Եվ մոր կաթ է,:
Կյանքի հարց է՝
Մահի, գոյի:
Երբ որ չկա՝
Մանկան լաց է,
Հուսալքող հեկեկանք է
Հուզախռով հեծեծանք է:
Կա – բարեկամ՝
Կարեկից է, մեղրահամ
Ու մեղրահաց է:
Բարի՜, հաշտ է,
Երանության առա՜տ դաշտ է:
Չկա – սով է,
Քաղց ու ոսոխ,
Հրոսակ է տագնապողող,
Հորդա՝ հոսող,
Մահ է՝ որսող,
Տարերքածին,
Ցասումնալից
Ու ողբին կից
Եվ միշտ դրկից՝
Բաց չի թողնի դաժան գրկից:
Ցորեն է, հասկ,
Պատգամ ու ասք,
Թագ ու պսակ,
Կիրք ու երկու՜նք,
Արտ ու հերկու՜նք:
Լավաշ է, լոշտ
Եվ հաց թխող
Ձեռքե՜ր է կոշտ,
Սեր՝ հորդացող,
Մայր՝ հոգացող:
Ծփացող դաշտ,
Հացթուխի տաշտ:
Եզ է վարող՝ ակոս-ակոս,
Մահկալ է ծեր, լուռ ու անխոս:
Գոհացնող նույնիսկ քչով,
Առաքյալված Արարիչով,
Եթե նույնիսկ այդ եղածը
Չորեք հաց է-
Չարը գոցված,
Անթեղված է,
Սիրտը կանթեղ,
Դուռը բաց է:
Հուձք ու տուրք է,
Պաշտամունքի մեհյան, կուռք է:
Աղոթված է,
Արարիչից հաղորդված է,
Հաց է, հարց է
Հանապազօր:
.