СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Բայց և անձրև եմ…

Բայց և անձրև եմ…

Առավոտից
Անձրև է գալիս…
Ոտնահետքերս
Կրկնվում են
Կարծես
Անձրևի տեսքով
Ձանձրանալի
Շարադասությամբ…
Հետաքրքիր չի
Վանդակի միջին,
Երբ պատեր չկան
Անձրևից այն կողմ…
Մասամբ,
Փորձում եմ
Ատոմային ռումբ
Գցել ուղեղում…
Երբ ձայներ չկան
Ու կաթիլ–կաթիլ
Ցած է բարձրանում
Հայացքիս միջի
Կոտրած ապակին
Ես զայրանում եմ…
Բացարձակապես
Երջանկությունով
Չի լցվում հոգիս
Ապակու միջին…
Մարմին եմ միայն,
Որը քաշ չունի
Ու առավոտից
Ստվեր է
Որոնում
Անձրևի տակին…
Ապակու նման
Ուզում եմ ծորել
Ժամանակի մեջ…
Բայց և անձրև եմ…
Կաթիլները սուր
Թմբկահարում են
Ճակատս ըմբոստ,
Քիթս բարձրացրած…
Այսօր իրիկուն
Շղարշը պոկվեց
Իմ վարագույրից,
Հրաշքը գործվեց՝
Դուռը ետ ճռաց
Ու ճոճանակս
Նորից կոտրվեց,
Տատուս հնամաշ
Սայլակի նման…
Ապտակում եմ…
Ապտակ եմ ստանում…
Ծանրագույն հայացք է
Աչքերս փնտրում
Հաելու միջից…
Նյարդայնանում եմ…
Կարող եմ ճվալ,
Որ ծածկածամեր
Չունեմ երբևե,
Որ զրահաբաճկոն
Ինձ չեն նվիրել
Ու էլի ինչ–որ
Անիմաստ բաներ…
Անձրևից ավել,
Գնացքի միջին,
Իմ հայացքից եմ
Ես արունոտել…
Հաելու միջից
Ինձ դուրս են վանում
Փոքր ու միջին
Փշերը իմ հին,
Փշերն կակտուսիս
Որը կարծում եմ
Ծաղիկ էր տվել,
Իմ անցյալ կյանքում…
Հաելուց այն կողմ,
Լուսինը ձգող
Առանձգական
Անանձնականը
Ատամ ցույց տվեց
Վերոհիշյալիս,
Որ վրեժ լուծի
Վանդակի միջին
Իմ երևույթից…
Հաելուց առավել
Ատում եմ ներկան,
Նաև ապագան,
Որը արնանդամ,
Ոտնահետքեր է
Թողնում իմ վրա
Անձրևի տեսքով…
Անձրևի ձևով,
Առանց ստվերի,
Որը սակայն իր
Անձրևաչափ
Ապտակը ունի…
Ես առավոտից
Սպիտակ ատլասյա
Ժապավեններ եմ
Կախել ծառերից,
Կարծես այդ կերպով
Ինձ ազատել եմ
Տատուս սայլակից…
Ես առավոտից,
Զոհ եմ մատուցում
Ծախված Աստվածին,
Որ նոր ճոճանակ
Նա ինձ նվիրի…
Ես առավոտից,
Ձայներ եմ լսում
Պատերի միջից…
Անձրև եմ իմ մեջ
Ձևանում իզուր,
Թաքնվում Աստծուց,
Թաքնվում ինձնից,
Անիմաստ,
Անպետք
Ակնոց եմ կրում,
Որ չնկատեմ
Ինձ իմ արկղում
Հնամաշ ու նոր
Սայլակի վրա…
Այլևայլության
Պատերազմներում,
Հաելիների մեջ
Ու իմ մահիճում,
Առավոտվանից
Անձրև է իմ մեջ…
Անձրև եմ գալիս…
Ու չեմ ավարտվում…

05.04.2013