Չեմ վերադառնում…
Գնացքի մեջ եմ…
Անցնում են օրեր…
Մորս օրորը
Առնում է թևեր
Ու վերադասվում
Կանգառներից ծեր…
Ես չեմ մեծացել…
Առաջվա նման
Փորձում եմ
Թրջվել,
Իմ իսկ աչքերից
Քվե հավաքել
Ու տարանջատել
Անձս աշխարհից
Ուրիշի համար,
Բայց
ԵՎ
Ետևից
Տեսնում եմ ինչպես,
Նա
Ինձ
Վերցրեց
Հին օրորոցից
Ու ինչպես պոկվեց,
Լոկ մի թռիչքով,
Ճայը երամից…
Գնացքի մեջ եմ…
Ու ամենը կա,
Ամենն իր տեղում,
Փահլևանները
Գնում են զենքեր,
Կամ
Երբ չի օգնում
Փորձում են դեղել
Հակառակորդին…
Երազանքները
Փող են ներմուծում,
Որ բարձրանան վեր
Աղյուսակներում
Վերավաճառվող
Իրականության…
Իսկ ես…
Իսկ ես
Ճչում եմ
Մեր մութ սենյակում…
Ծիծ եմ պահանջում…
Մորս օրոր
Չի բավարարում…
Ձայնս չեմ կտրում…
Գնացքի մեջ եմ…
Գնված եմ դառնում…
Բայց այնուհանդերձ,
Չեմ վերադառնում…
02.02.2013