***
Թղթից է երկինքը
Բնակարանում,
Որտեղ ես ծնվում
Ու քուն եմ առնում
Ամեն իրիկուն…
Այնքան եմ
Սիրում
Առաստաղն
Այրել
Ծննդյան վայրում…
Այնքան եմ
Սիրում
Մոխիր երկնքում…
Երբ
Ամենն արդեն
Ետ է վերցվում
Վերավաճառքից…
Մենակ տեսնես,
Թե,
Ինչպես եմ թուղթը
Հանգիստ կտրատում,
Հավասարաչափ
Անտարբերությամբ…
Կարծես, թե
Ոչինիչ
Չի էլ կատարվում…
Մուռս եմ հանում…
Բայց
Արի ու տես
Իմ խեղճ Տեր
Աստված,
Որ առանց հատված
Տունս եմ այրում,
Երբ խոսքս
Սկսած
Էլ չեմ ավարտում
Ինձ երանելի
Բառակաշառքով,
Պոռթկումի պահին,
Երբ առաստաղը
Իմ այս անառակ
Վեր չի բարձրանում
Բնակարանում
Իմ
Ա
Ռ
Հ
Ա
Ս
Ա
Ր
Ա
Կ…
Ու վերածնված
Երազկոտ փշից,
Ես իմ ետևից
Փողոցն եմ ջրում
Իմ իսկ երկնքից…
Այրելով բոլոր
Կամուրջներն թղթից
ԵՎ մկրատելով
Անձս անցյալից,
Ամեն առավոտ,
Երկնքին կարոտ,
Առաստաղին՝ զոհ,
(այրվողին թեկուզ)
Կամ էլ նոր գրոհ
Իմ և իմ միջև,
Ես անառակ եմ
Դառնում այրվող,
Ամենի առաջ
ԵՎ ամենի հետ…
Այնքն եմ
Սիրում
Թուղթը պատռել…
03.02.2013
1 комментарий • Страница 1 из 1
Vard • 03 фев 2013, 21:51
Երկնքին կարոտ,
Առաստաղին՝ զոհ