СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Կարթը ձեռքիս

***
Կարթը ձեռքիս
Ես շտապում եմ
Ձկնորսության
Սովորության
Ընդվզումով
Ամենօրյա...
Ու հասնելով
Գետի ափին
Ունայնության
Ու նետելով
Ձեռքիս կարթը
Երկնքի մեջ
Իմ հարևան,
Ես ձգտում եմ
Ամեն անգամ
Այնտեղ գտնել
Ինչ-որ նոր բան...
Իսկ երբ կարթը
Պինդ կառչում է
Իմ պատկերած
Ամպերի մեջ,
Ուրիշ մեկի
Երազներում
Չտեսնված
ԵՎ իմ կողմից
Չճանաչված,
Պատկերացման
Սահմաններում
Չբանտարկված
Ինչ-որ բանից,
Վստահորեն
Կախ եմ տալիս
Իմ մարմինը
Իմ իսկ կարթից
Ու ճոճվում եմ
Առաջ և ետ,
Մանկությանս
Ճոճանակը
Վերհիշելով...
Երազելով
Հավաքում եմ
Արագություն
Ու շեշտակի
Վայր ընկնում,
Կարթը ձեռքիս,
Հայտնվելով
Գետակի մեջ...
Ամեն անգամ
Միևնույն կերպ...
Ու չգիտեմ,
Թե ինչու եմ
Ես ինքս ինձ
Ձկնորսների
Շարքին դասում...
Ու չգիտեմ,
Ով է ասել,
Որ ես պիտի
Ձուկ որոնեմ
Երկինքներում...
Երեկվա պես,
Կարթը ձեռքիս,
Գնում եմ տուն
ԵՎ ոչ մի որս
Ես չեմ տանում
Ճաշի համար...
Ես երևի
Անհաջողակ
Ձկնորսների
Շարասյունում
Առաջինը պիտի լինեմ
Միշտ կանգնեցված...
Սակայն հոգում
Իմ մանկության
Ընդվզումով
Լիցքավորված,
Ինչպես և միշտ,
Ես շտապում եմ
Ու հավաքում
Արագություն
Ու ինչ-որ պահ
Վայր ընկնեւմ,
Կարթը ձեռքիս,
Երազելով...

29.07.11