***
Չգիտեմ ինչու,
Բայց ես դեռ մանկուց,
Սև կոշիկներով
Սառույցի վռա
Քայլել չեմ սիրում...
Չեմ ուզում ընկնել...
Ու դրա համար
Սկսում եմ փչել,
Փիլիսոփայել,
Մթոմ սառույցը այնքան է մաքուր,
Որ իրավ չունեմ
Ինքս ինձ առաջ
Նրան տրորել...
Չգիտեմ ինչու,
Բայց երբ հարկը կա
Սառույցի վրա քայլեր կատարել,
Ես արձակում եմ
Քսուքապատված, նոր կոշիկներիս
Ժանյակները սև
Ու ոտաբոբիկ
Կսնգնում սառույցին,
Ինքս ինձ առաջ...
Ու տաք ոտքերս
Դիպչելով սառցին,
Խորամանկորեն,
Կպչում են նրան...
Մանկան խաղի պես,
Որը իր լեզվով
Փորձում է դիպչել
Սառցախցիկի մեջ տեղադրված
Որևէ բանի
Ու կպչում նրան...
Չգիտեմ ինչու,
Ես չեմ կամենում
Մեծանալ երբեք
Ու սոսնձվում եմ
Իմ իսկ մանկության
Սառցե շերտերին,
Որ չսայթաքեմ...
18.06.11