СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Գարնանամուտին...

Գարնանամուտին...

Գարնանամուտին
Ձնհալվում եմ ես
Սարերի նման
Իմ հայրենիքի…
Փետրահան եղած
Ջութակված հոգիս
Հնչում է ինչպես
Ձայնը սոխակի…
Ու արտահայտված
Անցորդ մտքերով
Վերածվում եմ ես
Անտոմս ուղեգրի,
Որն ինձ երբևէ
Չի վերադարձվի
Հաջորդ ձնհալին…
Գարնանամուտին,
Ես օդային եմ,
Եթեր է լցվում
Իմ մեջ սարերից,
Ու երբևիցէ,
Չեմ կարող գտնել,
Դա ապացուցող
Որևէ առիթ…
Առանց տոմս
Տանիքը
Ցնդած մտքերով
Աճուրդի դրվեց
Սարերի նման…
Գարնանամուտին
Ողջը ձնհալվեց
Գումարի դիմաց…
Գումարված դիպվածք,
Սարերից իջած
Ջուրը առկայծեց
Գրպանիս միջից…
Ու ես այրվեցի
Հալած ձյունի հետ
Առանց պայքարի…
Մարմնավարժության
Կարիքը չկա
Վաճառքի դեպքում
Մարմինը մսի տեղ…
Ես այսուհետև
Չունեմ վերնագիր
Ձյունից առավել…
Փորձում եմ վառել
Ու տանել ինձ հետ
Մազանոթները
Գարնանամուտի…
Զայրացած…
Գժված…
Արնոտված
Հալուցք,
Իջավ երեսիս
Մի նոր
Ապացույց,
Որ ես այսուհետ,
Նամակ չեմ ստանա
Սարերի հոտով…
Որ ինձ կախարդեց
Ինչ–որ սատանա
Գարնան աղոթքով…
Աղը մաղելով
Վերքերին բոլոր,
Երբեք չբուժվող,
Սոխակիս
Մեռած դիմակի վրա…
Դիակիս վրա
Ջութակս դարձավ
Խաչվերած
Մի թուր…
Թուր,
Որ կտրում է
Միսը իմ հոգու
Ու դնում
Հալչող
Կշեռքի վրա…
Եթեր,
Որ չունի
Իր մեջ
Փրկություն
Ոչինչից բացի…
Գարնան երանգով,
Ես օդային եմ,
Եվ ընդամենը,
Ոչ ավել,
Կամ էլ ոչ պակաս,
Սարերի նման,
Հոդս եմ ցնդում…
Սրիկայի պես,
Սահմանափակվում
Ճաղերից
Այն կողմ…
Իմ բանտախցում…
Ու ամեն տարի,
Գարնանամուտին,
Ձնհալվում եմ ես,
Բայց սարերի պես
Միշտ կանգուն մնում…

11.02.2013