Պատուհանից
Դուրս նայելով
Ու ծխելով,
Գնացք կողվող,
Ծխամորճը,
Ես տեսնում եմ
Այն հատվածը,
Որտեղ թաքուն,
Առանց ձայնի,
Իր գնդակով
Խաղ է անում
Պատմությունը...
Ու առանց վերջ...
Գնացքի մեջ,
Նորածնի պես
Օրորվելով,
Չխկչխկացող
Խաղալիքը
Ձեռքս բռնած,
Ես ստիպում եմ
Իմ աչքերին
Արագորեն
Բացվել-փակվել...
Ֆոտոի պես...
Երկաթուղու
Զուգահեռվող,
Հավերժություն
Տեղափոխող
Գծերի հետ,
Ես շարժվում եմ
Տարեց տարի
Իմ գնացքի
Պատուհանի
Կողքը նստած...
Հետզհետե,
Առանց դավի,
Ֆոտոները
Փակցնում եմ
Պատուհանին,
Մեկիկ մեկիկ,
Իրար կողքի,
Շարասյունով,
Հետո հաջորդ
Շարքն եմ սկսում,
Եվ միշտ
Նորից,
Մի մատ
Խորքից,
Լուսանցքի տեղ
Միշտ թողնելով
Պատուհանին...
Ու ծխացող
Օրորոցում
Ես զգում եմ
Մորս կողմից,
Ինձ քնացնող,
Պատկերները
Պազլի նման
Իրար խառնող
Թխկթխկոցը...
Պատուհանից
Դուրս նայելով
Ես տեսնում եմ
Օրորոցը...
Իմ ճվոցը...
Ու ծխելով
Միշտ արգելված
Ծխամորճը,
Հավաքում եմ
Մորս խառնած
Պազլիկները
Պատուհանի
Այն հատվածում,
Որտեղ հանգիստ
Խաղ էր անում
Պատմությունը...
Իմ ապագան
Անցյալում է
Միավորված
Այս գնացքի,
Բացվող-փակվող,
Պատուհանին...
Ես ուզում եմ,
Զուգահեռվող
Գծերի հետ,
Հավերժություն
Տեղափոխել
Թխկթխկոցը...
2.08.11