СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Օդի գերբավարարություն

Յոթերորդ հարկից
Ներքև ցատկելիս,
Ուղիղ
Յոգուրտյա
Ամպիկների մեջ
Ընկնելու
Հույսեր փայփայող
Մրգերի փոքրիկ
Կտորների պես,
Այսօր
Վերջապես
Ես որոշեցի
Ներքև ցատկելով
Ընկնել վերև,
Ցածրում թողնելով
Ամառվա
Ճռռիկ եղանակներին
Թթված ու մրոտ
Կաթնեղենային
Լուծույթը անվերջ
Իրենց մեջ մարսող
Պատճենավորված
Անձնագիրների
Սեփականատերերին
Չբավարարված...
Ու միշտ
Անփոփող,
Վրձնի հարվածով
Կարծես պատկերված
Բարձրահարկ շենքի
Կտուրի վրա,
Որպես
Նոր մոդել
Պիտակավորված
Հոգյակիս համար՝
"Ես օդային եմ",
Թթվածինը մաշկիցս
Ներս է ներմուծվել
Անհասկանալի,
Նոր քանակությամբ
Ու ես այլևս
Չեմ կարող կանգնել
Նույնիսկ
Նկարված կտուրի վրա...
Չեմ կարող լինել
Ես այս քաղաքում,
Ինձ այս գնդակը,
Երրորդը թեկուզ,
Չի ձգում բնավ...
Ես օդային եմ...
Ասեք Հարութը
Թթվածին շնչեց
Ու խելառացավ...
Ասեք ամեն ինչ
Ինչ որ սլանա
Մայրուղիներով
Տրամաբանության...
Յոթերորդ հարկից
Ես ելա վերև
Ու չեմ իջնելու
Այսօր երբև...
Վաղը
Գուցե և,
Բայց հիմա ներեք,
Կարևոր գործեր
Ունենք մենք
Վերում...
ԵՎ եթե հանկարծ
Ուզեք ինձ նման
Թռնել վերևից՝
Հայտնվել վերում,
Մի մոռացեք
Երբեք սիրելիս
Ռետինե պարան
Գնել շուկայում...

27.07.11