Առավոտվա ղողանջները
Հատիկ հատիկ
Խմորելով
Պատուհանից,
Ես գտնում եմ
Երազները,
Որ թափում են
Անհայտ մարդիք,
Բամբակի պես,
Վերևից...
Ու թափելով
Ճմռթոտված
Բարձիս միջից,
Երազներս,
Չորրորդ հարկից,
Ես հիացած
Բաժանվում եմ,
Նրանց նման,
Ղողանջի հետ,
Անհայտ մարդկանց,
Վերևից...
2.07.11