ԵՎ ո՞վ ասաց,
Որ ես չունեմ
Ինքնազգացում
Պահված հեռվում,
Տատիս կապած
Ծանրոցներում,
Ուր ոլորվում
Ու սողում եմ
Օձի նման,
Ուր երբեմն
Իմ իսկ պոչով
Օղակ գցում
Վզիս վրա,
Ուր մանկական
Տափուկ դեմքով
Ու գող կատվի
Դեռ լիովին
Չկայացած
Հայացքներով
Հետևում եմ
Նրա քայլին
Խոհանոցում
Ու սպասում եմ,
Գդալ գդալ,
Թե երբ պիտի
Նա հեռանա
Խոհանոցից,
Որ ամանս
Կիսադատարկ
Ես վերացնեմ
Տեսանկյունից...
Պարանոցից
Կախ եմ տվել,
Զանգակի պես
Անվերջ կորող
Ուլիկների,
ՄԻ ամբողջ կյանք
Իրար կապող
Ծանրոցները
Իմ տատիկի...
Ինչ թեթև է...
ԵՎ ո՞վ ասաց,
Որ ես չունեմ
Այնպիսի մարդ,
Վզից կախած,
Որին գուցե
Հարկավոր է,
Ամանները
Արագորեն ազատելու
Մտադրությամբ,
Միշտ հետևել
Խոհանոցում...
26.07.11