Հարություն չկա…
Իսկ ես չեմ հոգնել
Նրան փնտրելուց
Ու երբևիցե
Չեմ դադարելու
Բարձս փետրահան
Անել
Նրա պես
Ու ես չեմ հոգնի
Ամեն առավոտ
Նրա պատշգամբից
Փետուրներն սպիտակ
Նետել
Քամու մեջ
Ճիշտ ինչպես
Տատս էր
Հավը ամփոփում
Բրնձի սպիտակ
Հատիկների մեջ…
Սլաքները հեզ
Արդեն տատիկիս
Անցկացրել են
Ներս,
Սանդղակից այն կողմ,
Ուր քամի չկա,
Ուր փետուրները
Իմ խեղճ բարձերի,
Որքան էլ նետեմ,
Երբեք չեն հասնի…
Բայց իրականում,
Հարություն չկա
Նրա աչքերին…
Ու ես դա գիտեմ…
Երբ աքլորականչին,
Ամեն առավոտ,
Ես հանդիպում եմ
Նրան հաելու մոտ,
Ինչ–որ մի մրոտ
Քաղաքից պոկված
Արտահայտությամբ
Դիմակիս դրած,
Նա ստիպում է ինձ
Ժպտալ
Այս կողմից…
Ու ես ժպտում եմ…
Ու ես ժպտում եմ
Ամեն օր,
Նորից
Ու մի մատ խորքից,
Սանդղակի ներսից…
Ինչպես տատս էր
Հավը տապակում
Բրնձի սպիտակ
Հատիկների մեջ,
Այնպես էլ ես եմ
Նրան ամփոփում
Ամեն առավոտ
Իմ բարձից հանած
Հրեշտակների
Փետուրների մեջ…
01.02.2013