***
Իմ միապաղաղ
Թռիչքի պահին,
Ես ցանկանում եմ
Գտնել իմ հոգին,
Ես վերապրում եմ
Հիշողությունս,
Անգամ, երբ մարմնով
Ձգվում եմ երկնին...
Ու եզրագծին,
Այնտեղ, վերևում,
Որտեղ խենթացած
Ամպերն են խաղում,
Մերթ վերածվելով
Սպիտակ սկյուռների,
Մերթ ձևափոխվող
Նապաստակների,
Իմ ամենօրյա
Թռիչքով լցված,
Ամպիկներն
Քաղցր բամբակի նման,
Ափիս մեջ սեղմվում,
Դառնում են քաղաք,
Դառնում են մարդիք
Ու քյաչալ շներ...
Իմ միապաղաղ
Թռիչքի պահին,
Ես որոնում եմ
Մեր բակը վերից,
Թեկուզ եթերից
Ու օդից ստեղծված...
1.07.11