Հստակորեն
Կանխատեսված,
Ամենօրյա
Սենյակի մեջ
Կատարվելիք,
Ճամփորդության
Վերլուծություն
Չեմ կատարել
Առավոտից...
Բայց ինչ-որ բան,
Կամաց կամաց,
Դուրս է գալիս
Կաշվիս միջից,
Անապատի
Կակտուսների,
Հեռվում կորած
Ավազներին
Սիրահարված,
Փշերի պես,
Որ ելնում են,
Տիրոջ միջից,
Ակամայից...
Ու չեմ կարող
Նրան ստիպել
Վերադառնալ
Եկած ճամփով...
Ազատվելով,
Օձի նման,
Իրեն անպետք
Մարմնիս միջից,
Նա ապրում է
Իր նոր կյանքը
Սպիտակ էջից...
3.07.11