***
Մարլեզոնյան
Բալետն անցավ,
Խշխշալով,
Սովետական գնացքների
Միջին նստած,
Իմ վրայով...
Ու ինչ-որ բան
Պայթեց ներսում
Ու ինչ-որ տեղ,
Կոկորդիս մեջ,
Ատոմային
Ռումբեր ընկան...
Ու հիվանդոտ,
Թունավորված,
Թարախային բժտիկները
Հավաքելով
Դեմքիս վրա,
Ես քայլում եմ,
Անպետք պտղով
Հղիացած,
Փողոցներով,
Կեռնեխի պես,
Ներկայացվող,
Վիրավորված,
Որ փաղչում է
Իր որսորդից,
Իր կրկնվող
Բեմի վրա...
Բայց ես այսօր
Չեմ պատրաստվում
Վերարտադրել
Բալետային ներկայացում,
Գնացքները
Մեկ անգամ են
Մարդկանց հատում,
Հիմնականում...
Մնում է ինձ,
Այսուհետև,
Գնացքների տակ
Չնետվել...
4.07.11