СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Թաշկինակ

Ամեն անգամ
Մայրս հանգիստ
Վերցնում է
Իմ ապագան
Իր արթուկով
Ու առանց ձայն
Միավորում
Թաշկինակիս…
Սովետական
Տպերի պես,
Որ փակցնում են
Շորի վրա
Տաքացնելով…
Ու շնչելով
Ամեն անգամ
Իմ մայրիկի
Առավոտվա,
Հին արթուկով,
Իրագործած,
Թաշկինակիս
Մոլեկուլյար
Կառուցվացքի մեջ
Կատարած,
Թափանցումը
Վերոհիշյալ
Ու դնելով
Թաշկինակս
Գրպանիս մեջ,
Գնում եմ
Դուրս…
Ու գրպանում
Ապագայի
Հայտնվելով,
Տրորելով,
Մանկան նման,
Իմ աչքերը
Կարմրեցված,
Ես բացում եմ
Թաշկինակս
Սովորական
Ու փակվում եմ
Նրա միջին,
Ծրարի պես
Անպատասխան,
Որպես պատյան…
Ու միգուցե
Ես ուղարկվոմ
Ուգանդայի
Մի նոր շրջան
Այնտեղի
Կույս,
Չտրորված
Հողի վրա
Ոտնահետքեր
Բազմացնելու…
Կամ էլ, թե չե
Վերադառցվեմ
Նույն հասցեյով,
Թաշկինակի
Չլրացված
Ուղվածության
Կապակցությամբ…
Բայց և անյպես,
Իմ ապագան
Մորս կողմից
Միշտ եղել է
Բարեխոսված,
Մինչև վաղը
Ես չստանամ
Նոր թաշկինակ
Հին արթուկով
Ծրագրավորված…

31.07.11