СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Հերթականեցված ցրտահարություն...

Հերթականեցված ցրտահարություն...

Հերթականորեն
Վերնթաց ապրող
Աստճաններն հղի
Հիասթափությամբ
Վերծանումների
Ատրճանակից
Պոկված գնդակը
Փորձում են բռնել
Ատամնաշարով…
Ինչ–որ ձայներ են
Խզմզվում
Երեսին նրանց
Ապտակի նման
Ապակու միջից
Խելագարության…
Անհեթեթության
Կնիքը նրանց
Այլևս վաղուց
Չի միավորվում
Եզրափակումի…
Խխունջների մեջ,
Ծովի ափերում,
Ձայները նրանց
Երբեք չեն լսվում…
Ու սառցեսրտում
Ցրտահարության
Վերքեր չեն ծնվում…
Թաց է մնում
Միշտ
Խենթացումն
Հաելու…
Կանոնակարգված
Շարասյունն Աստծո
Աստճաններն հլու
Պիտի որ
Անցնեն
Առանց քայլելու…
Առանց արտաքին
Գործակալների
Պիտի կառուցվի
Զրույցը ընդհուպ
Ծովափնյա ըմբոստ
Խխունջների հետ…
Հերթականորեն
Կտցոնահարված
Ապակին այտիդ
Ճաքին մոտեցավ…
Մկրատի նման
Կտավը պատռող,
Կտրականորեն
Գնդակը պոկվեց…
Վերջին վարկիանին
Ողջը բորբոքվեց…
Տերը կամեցավ,
Ճաքը կոտրվեց…
Խխունջները լոկ,
Ապտակի նման,
Ձայնդ կհիշեն…
Ձայնդ կհիշեն,
Բայց չեն կրկնի…
Ու սառցեսրտում
Ցրտահարություն
Էլ ոչ մի բժիշկ
Չի փորձի բուժել…
Կամ էլ փորձարկել
Իննը գրամանոց
Գնդակի քաշը
Գանգուղեղի մեջ…
Հերթականորեն
Ամենը կանցնի…
Ապակու նման,
Կհոսի դարում
Ճառագայթումը
Հերոսիմայի…
Հերոսի մահի
Մասին
Նորություն
Չի հասնի
Երբեք
Աստծուն
Անգամ…
Ու եթե հանկարծ
Գնդակը պոկվի
Անտարբերության
Երևակայությամբ,
Այսօր
ԵՎ ևետ,
Երբեք չբուժվող,
Վերքը թող բացվի
Ցրտահարության…

10.02.2013