СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Հաց եմ գողանում...

Հաց եմ գողանում...

Ամեն անգամ
Մի մատ
Խորքից,
Արտասվելիս,
Խցանման մեջ
Երեկոյի,
Ես փորձում եմ
Կցկտուրված
Մտքեր պոկել
Առաստաղից…
Լռության մեջ
Ամբոխների,
Քայլերի հետ
Մուրացկանի,
Այլնտրություն
Չունենալու
Արտադրյալին
Խաչասերված,
Վիրահատված,
Մարդուս հոգու
Գանգրահերը
Մեկ վարկիանում,
Հատիկ–հատիկ,
Ճաղատացավ…
Գանգատուփը
Խորանարդվեց
Ու խոնարվեց
Ճանապարհին…
Ու ճվացի…
Ցավից գուցե
Մարսողական
Համակարգի…
Ես ժպտացի
Խենթի նման
Աներկնածին…
Դռները բոլոր
Բացուխուփ եղած
Փորձեցի այրել
Ճարահատության
Օջախի վրա…
Բայց և ապարդյուն…
Գիտես, բարեկամ,
Ուզում եմ մեկ օր,
Վաղը գուցե և
Կամ էլ
Մյուս շաբաթ,
Բոլոր դռները
Փակել աշխարհի…
Անջատել բոլոր
Զանգերը ծախված…
Փակվել իմ խցում…
ԵՎ խցանման մեջ…
Որտեղ ստամոքսից
Ավել բան չկա…
Ուր ամեն անգամ,
Ամեն երեկո,
Փորձում եմ պոկել
Սոված պատերից
Իմ օրգանիզմի
Արյունով լցված
Որևե կտոր,
Որ շանս գցեմ,
Լափիա սովոր…
Զգու՞մ ես, բարեկամ…
Մատդ դռան տակ
Թողնելու պահին,
Արտամատչելի
Այն սրիկային,
Փորձեցիր գրկել
Եղբորդ նման…
Քամին անցյալի
Պոկեց մազերդ,
Դու այսուհետև
Իրավը չունես
Մազ ունենալու…
Երբ ամեն անգամ,
Փորձում եմ կիսել
Օրը և ներկան,
Գրպանիս միջից
Հանում եմ լուցկին,
Ատամիս տակ եմ
Դնում հատիկը՝
ԵՎ արդեն մարդ եմ…
Եվ արմատախիլ
Անելով հոգիս,
Քո մազերի պես,
Հատիկ և հատիկ,
Գցում եմ այն դուրս
Շների նման,
Կամ շներին կեր…
Անտոմս գազանիս
Հանում եմ որսի
Քաղաքին վայել…
Քաղաքը իմ մեջ
Ու ես նրանում,
Ով է ում քաղում
Չեմ պատկերացնում,
Բայց արի ու տես,
Մյուսների նման,
Ստամոքսիս միջից,
Հաց եմ գողանում…

03.04.2013