СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Ռեինկորնացիա

Ռեինկորնացիա

Ձյունը հալչեց
Երակներում
Վիրահատված
Երեքնուկի
Ու ես սկսեցի
Պարանը քանդել
Վերարտադրումի…
Վիրակապերով
Շունչս ինձ պահած
Ես գտա
Գարնան
Վերամարմնավորումը
Իմ զարկերակում…
Գիտես,
Ես առաջ
Սարսափ էի առնում
Հանգը կոտրելուց…
Զգեստս թափանցվեց
Եթերում երկնի
Ու ես ժպտացի
Անամոթաբար…
Հոգիս գլանել
Գարնոտված
Ձյունին
Մեջս պահելով
Անցյալս
Ձյան հետ…
Երակներս
Ամփոփվեցին
Կացնահարված
Ամպիկներին
Ու ես զգացի
Կաթի համը
Գարնանային…
Ճառագայթումը
Վառվող արևի
Իմ հոգին
Լցրեց
Սեթևեթությամբ…
Ու ես զգացի
Գարունը իմ մեջ
Ներարկված սրտից…
Ես չեմ վախենում
Այլևս ցրտից,
Բոլոր հանգերը
Ստիպում են
Գոռալ
Թռիչքիս մասին…
Ես իմ մարմինը
Հրամցրեցի
Կամայականության
Ճակատագրին
Ու քամին տարավ
Էությունը իմ,
Մարմնավորումս
Արևադարձի…
Ես համբառնացի
Իմ հանգույցներից
Թիթեռնիկների
Թափահարման հետ…
Ու առատության
Եղջյուրը դրվեց
Լուսապսակին
Իմ ապագայի…
Ձյունը հալչեց
Այսօր օդում
Լռությունով
Խլացուցիչ
Ու ճչացի,
Գարնան նման,
Որ այսուհետ
Էլ չեմ լինի,
Երեքնուկի նման
Տխուր,
Վտարանդի…

08.04.2013