СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Կարմիր եմ...

Կարմիր եմ...

Կարմիր եմ
Հիմա
Կտրականորեն…
Ու չեմ համարձակվի
Ինձ հաստատելու
Որևե բաներ
Հակաառակ դեպքում…
Կարմիր եմ
Հագել
Հողից չելած
Խաչակնքումից
Փոշեհատիկված
Ծաղիկի նման…
Ճանապարհը իմ՝
Լռության պայթյուն,
Արձագանքը իմ՝
Կրակոց իմ մեջ…
Կարմիր եմ
Հիմա
Միշտ արդար
Ու ճիշտ
Համրիչիս նման…
Շուրջս շորշոփյուն,
Շշուկ շարժումում
Շագանակագույն…
Մազերիս միջին
Միջանկյուն կարկին,
Որը գծում է
Ուղեծիրը իմ…
Կարմիրիս հոգին՝
Քարե մի ծաղիկ,
Փորագրած գլխից
Ատրճանակով…
Կարմիր է ուղին…
Չունեմ որևե
Հարցադրում
Կամ վեճ,
Լռությունն իմ մեջ՝
Պայթող կրակոց
Խաչվերադարձված
Վարագույրից վեր
Կարմիր Երկաթի…
Ականապատված
Կարմիր եմ
Հիմա
Բորակածինով
Զոդված անոթում…
Իմ մեջ եմ
Եռում
Կրկնապատկերում…
Կարմիր եմ
Քայլում,
Առանց որոշում,
Կնիք,
Հաստատում,
Վստահագիր եմ
Իմ մեջ վերնագրում
Կարմիրիս մասին
Ձկան աչքերում…
Վերահաստատվող
Անմիտ որոշում,
Որ չի բղավում,
Ոչ էլ ձեն ունի
Արտահայտումի,
Բայց դուրս ամենից,
Արտապատկերից
Ու կրակոցից
Ատրճանակի,
Արձագանքը իմ
Կարմիր է մնում
Պատճենահատված
Կրկնապատկերում…

09.04.2013