СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения
41 записей блогов • Страница 3 из 9

Քամի թռիչքում…

Քամի թռիչքում…

Քամի եմ ուզում…
Թող որ մոլեգնեն
Ալիքներն բոլոր
Օվկիանոսներում…
Թող մրրկահողմերն
Խենթացնեն հոգիս
Ու պոկեն ծառից
Տերևներն բոլոր…
Քամի եմ ուզում…
Թող խորանարդի
Կողմերը բոլոր
Բացվեն ու փակվեն
Աճպարարի պես
Հիմար ժպիտով…
Քամին թող լցվի
Իմ մեջ մակույկով
Անտեսանելի…
Ու թող սավառնեմ
Անբացատրելի
Սեթևեթությամբ…
Քամի եմ հիմա…
Մազերս վաղուց
Թափվել են ծառից
Իմ հրամանով…
Երազներս հին
Վերծանելու միտք
Չունեմ ես բնավ…
Մոխրամանի մեջ
Խորտակվեց ահա
Երեկվա
Սուրճի
Գավաթը,
Լցված
Երակիս միջից…
Ես չունեմ ոչինչ…
Ունեմ ամեն ինչ
Մոխրամանի մեջ…
Սառած մոխիրում
Ես վերածվում եմ
Սև տերևների
Ծառերից կառչած
Տաք սոսինձներով…
Խորանարդի մեջ,
Ուր քամի չկա
Մոլորվում եմ ես,
Աճպարարի պես,
Իմ իսկ հաքուստում…
Օվկիանոսն ահա
Իմ մեջ է
Լցված
Այնքան աստիճան,
Որ խորտակվում եմ
Ես մոխրամանում…
Պռնկեպռունկ
Մակույկս ահա
Վեր է բարձրանում…
Թրջվել եմ փորձում
Մոխրացած ջրում…
Ինձ քամուն տվեք,
Թռչել եմ ուզում…

09.02.2013

Փոշեհատիկ

Փոշեհատիկ

Մեկիկ մեկիկ
Փոշեհատիկ
Իջավ այսօր
Իմ շիրիմին
Քաղաքածին…
Ու քարկտիկ
Նշխարքի պես
Հրամցվեց
Իմ երեսին…
Երբ ասացին,
Թե կհիշեն
Երևույթը
Իմ անցյալի,
Ես կարծեցի,
Որ չեն ստում,
Կարիք չկար
Իմ կարծիքով
Դա ճշտելու…
Հատիկ հատիկ,
Կարմրատոտիկ,
Աքլորի պես
Կուտ համտեսող,
Տնգլաճակատ,
Տոտիկ տոտիկ,
Ես ստացա հարված
Զարկերակներում
Պայթյունին մոտիկ…
Հատնտիր եղած
Փոշեհատիկներն
Ես հավաքեցի
Ակնոցիս վրա…
Ես հավաքեցի
Հետքերը բոլոր…
Հետքերն անցյալի
Ինձ վերարտադրող
Փոշի մուրացող
Շիրմաքարերի…
Մեկիկ մեկիկ
Հացահատիկ
Հավաքելով
Ագարակից,
Ճտիկներին
Պարտքի դիմաց
Կերակրելու
Մտադրությամբ,
Ես շինեցի
Իմ շիրիմը,
Աքլորի պես,
Արտաքսնոցում…
Մեկիկ մեկիկ
Փողկապավոր
Արմատները
Վեր բարձրացող,
Պարտադրեցին
Դա կատարել
Կանոնավոր…
Հատիկ հատիկ
Կուտ են տալիս
Ամեն ամիս…
Կուլ են տալիս
Նաև ինձ լուռ…
Ու կամակոր
Մարմինը նրանց
Չի խեղդվում ջրում,
Չի այրվում նույնիսկ
Սերուցքում ցավի,
Մեկին մեկ դրվող
Քարին նժարի…

07.02.2013

Արնոտված անդամ...

Արնոտված անդամ...

Հակատրոփ
Միատարր է
Ինձ դարձրել
Ուսիս իջած
Առաքյալը,
Վիրակապված
Իմ անցյալը
10х15
Չափերի մեջ
Տեղավորված
Պատկերներով,
Պատմությունից
Վեր համբառնած
Սուրբ նկարը,
Ծրագրավորված
Միշտ միատարր
Մարդու կողմից…
Բացառապես,
Երբևիցե,
Միշտ կրկնվող
Վեհափառը
Ինձ արտաքսեց
Իմ իսկ ուսից,
Բաժանելով
Առաքյալից…
Ինձ արտասվեց
Իմ անցյալը…
Ինձ ծիծաղաց
նաև նա լուռ,
Երևի, թե
Հենց ինձ վրա…
Վերադարձված
Երեկվանը,
Նախանցյալս
Ու ապագան
Վերադասվեցին
Բանալու անցքից
Պատահական
Հերթականութկամբ…
Նույնը թվացին…
Ապացույցն անգամ,
Արնոտված անդամ,
Իմ մեջ չլցվեց
Առանց երակի
Ավելորթ անգամ…
Էլ ինչի՞ պիտի
Արտասուք գթամ,
Էլ ինչի՞ պիտի
Ծնեմ երազանք…
Սև…
Նունիսկ սպիտակ…
Երեկ,
Ես մենակ,
Առանց նպատակ,
Հակատրոփ քայլեր
Փորձեցի լսել
Կտավի վրա…
Ու ամենը
Իմ
Խառնվեց իրար…
Երեկ,
Ես հիմար,
Սերուցքը ստացա
Խառնիճաղանչի
10х15
Մակերեսային
Պատկերի վրա…
Մեր միջին ասած,
Վեհափառը լոկ,
Ամենը արժեր
Միատարրի մեջ,
Ամենի չարժեր…
Հակատրոփված
Չեմ ուզում լինել
Վաղվա օրվանից…
Հակառակ դեպքում,
Էլ չեմ պատկերվի,
Վերին հատվածում
Անտոմս ուղեգրի…
Ու թող ...

[Продолжается]

Հատվածներ

Հատվածներ

Այսուհետև
Ինձ մի փնտրեք
Վանդակներում,
Տողատակում,
Արցունքներում
Դեռ չծնված
Երեքնուկի…
Ինձ մի փնտրեք
Արտույտներում,
Այսուհետև
Ես չեմ եղել
Արբեք այնտեղ…
Ես չեմ լինի
Էլ գանգրահեր
Ու չեմ փորձի
Երկինքն կիսել
Իմ հայացքով
Վերադարձի…
Աներկնածին
Հարվածները
Իմ երազի
Ես չեմ փորձի
Էլ պատճենել
Տան պատերին…
Ես չեմ ուզում
Փնտրել այնտեղ
Երջանկություն
Սարսափելի…
Անասելի
Իմ պայքարի
Հարվածները
Իմ այտերին,
Պայթյունի պես,
Անցանկալի,
Ես կիսեցի
Ճիշտ երկուսի,
Բաժանելով,
Ամեն այտիս
Պարտությունի
Հաշվեկշիռ
Չափաբաժին…
Այսուհետև,
ԻՆձ ապտակեք
Առանց ցավի,
Երկմտանքի…
Էլ ես չկամ,
Հենց քեզ համար,
Ճանապարհին…
Չաղացել եմ…
Վանդակի մեջ
Տեղ չեմ անում
Ամենևին…
Ու հոգնել եմ,
Առանց իմաստ,
Վիրահտվել
Հատվածների…

04.02.2013

Թղթից է երկինքը

***
Թղթից է երկինքը
Բնակարանում,
Որտեղ ես ծնվում
Ու քուն եմ առնում
Ամեն իրիկուն…
Այնքան եմ
Սիրում
Առաստաղն
Այրել
Ծննդյան վայրում…
Այնքան եմ
Սիրում
Մոխիր երկնքում…
Երբ
Ամենն արդեն
Ետ է վերցվում
Վերավաճառքից…
Մենակ տեսնես,
Թե,
Ինչպես եմ թուղթը
Հանգիստ կտրատում,
Հավասարաչափ
Անտարբերությամբ…
Կարծես, թե
Ոչինիչ
Չի էլ կատարվում…
Մուռս եմ հանում…
Բայց
Արի ու տես
Իմ խեղճ Տեր
Աստված,
Որ առանց հատված
Տունս եմ այրում,
Երբ խոսքս
Սկսած
Էլ չեմ ավարտում
Ինձ երանելի
Բառակաշառքով,
Պոռթկումի պահին,
Երբ առաստաղը
Իմ այս անառակ
Վեր չի բարձրանում
Բնակարանում
Իմ
Ա
Ռ
Հ
Ա
Ս
Ա
Ր
Ա
Կ…
Ու վերածնված
Երազկոտ փշից,
Ես իմ ետևից
Փողոցն եմ ջրում
Իմ իսկ երկնքից…
Այրելով բոլոր
Կամուրջներն թղթից
ԵՎ մկրատելով
Անձս անցյալից,
Ամեն առավոտ,
Երկնքին կարոտ,
Առաստաղին՝ զոհ,
(այրվողին թեկուզ)
Կամ էլ նոր գրոհ
Իմ և իմ միջև,
Ես անառակ եմ
Դառնում այրվող,
Ամենի առաջ
ԵՎ ամենի հետ…
Այնքն եմ
Սիրում
Թուղթը պատռել…

03.02.2013