СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения
41 записей блогов • Страница 6 из 9

Ես զարթնեցի

Առավոտյան
Զնգզնգացող
Ձայներ եկան
Ու լցվեցին
Գլխիս վրա
Ու վեր թռա
Քնիս միջից
Ու լցվեցի
Այն դույլի մեջ,
Որից այդ պահ
Ձայներն
Դիպուկ
Հեղեղի պես
Դատարկվեցին
Գլխիս վրա...
Ու թիթեղյա
Դույլի վրա
Իրարանցվող
Ղողանջները
Հատիկ հատիկ
Դիտարկվեցին,
Որպես մի նոր
Արտահայտում
Դեռ չգրված
Առավոտվա ներշնչումին
Արտասովոր...
Ես զարթնեցի
Մանկան նման,
Բարուրի մեջ,
Աչքերս փակ,
Բայց պոռթկումով
Դեռ չցնած,
Չկրկնվող
Լուսաբացի...
Ես բացեցի
Առավոտվա
Այդ լիցքերից
Թռթռացող
Իմ մարմինը
Ոգեշնչվող
Ու վերստին
Համբառնացի
Որպես մի նոր,
Մտամոլոր,
Արևի տակ
Քայլեր անող
Քաղաքացի...
Առավոտյան
Ես զարթնեցի,
Ինչպես և Դուք...
Թող մեր օրը
Բարի լինի...

24.07.11

Ամենամյա ծաղրանկար

Քաղաքական գովազդները
Տարածվելով,
Իմ մարմնով,
Հատիկ-հատիկ
Տրորվելով,
Ճմռթոտված,
Աղբանոցում հայտվելու
Հույս փայփայող,
Հիմար ժպիտ պարունակող
ԵՎ մի հատ էլ,
Հիմնականում,
Բութ մատ պարզած,
Թաքցնելու համար,
Գուցե,
Բութ գլուխը
Լավ սանրված
Ու խառնելով
Այդ ամենը
Խեղճ ու կրակ,
Հայրենական
Ծառից ծնված,
Թղթի վրա
Վիրավորված...
Մաղձից գուցե
Քաղաքական,
Իմ արյունը
Անոթներիս միջից
Ելավ,
Որպես մի նոր,
Ընդդիմադիր,
Դիմանկար
Ու փակցվեց
Նրանց կողքին,
Պատի վրա...
Որպես մի նոր,
Մի մեծ իմաստ
Պարունակող,
Ծամածռվացք,
Իմ տաք ձեռքով
Նա նկարվեց
Ձվածեղի
Նման
Միշտ թարմ
Ու կրկնվող
Յուրաքանչյուր առավոտյան,
Համատարած քաղաքների
Պատերի պես,
Ամեն տարի
Մի նոր գարի
Դեմը դրած...

14.07.11

Ապակուց այն կողմ

***
Ապակուց այն կողմ
Աշխարհն է ամբողջ,
Ապակուց այս կողմ
Աշխարհն է լոկ իմ...
Ես բնակվում եմ
Ապակու սրտում,
Այդ աշխարհների
Սահմանակետին...
Երբ դրսում ցուրտ է՝
Ես մտնում եմ տուն,
Երբ տանը տոթ է՝
Իջնում եմ փողոց...
Երբ հարկավոր է՝
Ստեղծում եմ քամի,
Իսկ երբ հոգնում եմ՝
Իսկույն անջատում...
Բայց իրականում,
Ամբողջն ու իմը
Նույնն են այս կյանքում,
Իմն է աշխարհը
Ու ես նրանում...

10.07.11

Թատերական ներկայացում

Բեմի վրա եմ
Կարծես
Ես հիմա,
Ինը հարկանի
Շենքի կտուրում...
Ու մեր թատրոնում
Ազատ տեղ չկա...
Ու մեր թատրոնում,
Այսօր իրիկուն,
Պետք է կայանա
Մեծ ներկայացում...
Առաջին շարքում
Նստած եմ
Հենց ես,
Որպես կարճատես,
Պատվավոր մի հյուր,
Ելել եմ կտուր
Ու նայում եմ ինձ
Իներորդ հարկից...
Ինչքան փոքրիկ եմ
Երևում վերից,
Երբ ամենօրյա
Իմ ներկայացման
Ավարտից հետո,
Աստիճանաբար,
Իջնում եմ ներքև
Ու քայլում
Մրոտ ասֆալտի վրա...
Միգուցե՞
Չիջնեմ
Էլ այսուհետև...
Ի՞նչ կլինի, որ...
Կմնամ այստեղ,
Իմ այս թատրոնում
Ուր ես ինձանից
Երբեք չեմ փաղչում,
Կամ էլ թաքնվում
Վարագույրից ետ,
Ուր միմոսաձև
Ժպիտը դեմքիս
Նետվում եմ ներքև,
Իհարկե կապված
Պարանով մեջքից,
Ու որտեղ նստած
Առաջին շարքից,
Ակնոցն աչքերիս,
Ելնում եմ ոտքի
Ու Ստանիսլավսկու
Միտքը կրկնում...

Վարագույրն իջավ...
Ու քանի դեռ կա
Իմ իսկ հորինված
Դահլիճում հնչող
Ծափողջույններով
Քողարկված մի պահ՝
Կարող եմ նետվել
Կտուրից ներքև,
Քանի կարճատես
Անձս չի տեսել
Ու չի գոռացել,
Որ չի հավատում...
Ինչքան փոքրիկ եմ
Ներքևից թվում
Իներորդ հարկում,
Երբ ներկայացման
Ավարտն է տրվել
Ու ...

[Продолжается]

Հավասարակշռություն բացակայություն

Մարմնիս կեսն,
Այսօր,
Վերելակի մեջ
Դնելուց հետո,
Անցա,
Հետմահու
Հետաքրքրության
Բաժակը գուցե
Լցնելու համար,
Մյուս կեսը փնտրել...
Ու վարկիանապես,
Երկակի հոս գիծ
Հատեցի մտքում,
Աշխարհի բոլոր
Առաստաղների
Ու միանման
Կտուրների մեջ...
Հետաքրքիր է,
Որ ամեն մեկը,
Իր հերթին կանգնած,
Բարձր է ավել
Իրեն համարում
Այդ նույն շենքերի
Միջին բնակվող
Հատակից անտեր...
Փաղչելով
Այդ հին,
Աստիճանային,
Բամբասանքներից,
Անթույլատրելի
Վազանցք արեցի
Վրձնամանների
Ու զեբրանման
Դաշնամուրային
Ստեղնաշարերի
Միջնակետի մոտ...
Հետաքրքիր է,
Որ նրանք գիտեն,
Թե ով է ստեղծում
Ու ինչի համար
Մշակույթը մեր
Ու ամեն մեկը
Գիտի, որ գործին
Ինքն է ծանրագույն
Նժարը դրել...
Մարմնիս կեսն
Այսօր
Վերելակի մեջ
Դնելուց հետո
Ուղարկեցի վեր,
Որ այն ազատվեր
Բամբասանքներից...
Մնաց,
Խենթացած,
Մյուս կեսը
Գտնել,
Որ հանկարծակի,
Թեկուզ կիսով չափ,
Չհամալրել
Շարքն
Աստճանային
Դասակարգերի...

8.07.11