СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения
41 записей блогов • Страница 5 из 9

Թող, որ իջնի հանգստություն

Թող, որ իջնի
Հանգստություն
Քո շիրիմին
Քաղաքական
Հանդարտություն...
Ու թող վառվեն
Մոմերը ողջ
Ի հիշատակ
Քո վաղաժամ
Ու աննկատ
Հիշատակին...
Թող արտաքին,
Կամ էլ ներքին
Փողկապային
Պայմանագրերն
Այսուհետև
Դադարեցվեն
Իրագործվել...
Թող կապակցվեն
Սահմանային
Գզվռտոցը
Իրագործող,
Կամ դրա տակ
Իրենց տակառն
Հեշտ գլորող
Անդամները
Իրականում
Հենց միևնույն
Կուսակցության
Նույն պարանով
Ու բոլորի
Վիզն անխտիր
Փողկապի տեղ
Քարկապներով
Թող զարթարվեն
Ու միևնույն
Զուգարանի
Անմեղ ջահին
Ապավինեն...
Ջահն հուսով եմ
Անզգամ կլնի,
Խեղճը էտքան
Քաշ ո՞նց կրի...
ԵՎ ո՞վ ասաց,
Որ տականքին
Կախ գցելուց
Անգամ պիտի
Անմեղ ջահը
Զրկանք կրի...
Ու թող ելնեն
Ոտքի բոլոր
Անարժաններն
Արժանավոր...
Ու թող գոռան,
Որ ազատ են
Իրենք իրենց
Առհամարում
Մնացածից...
Ու որ գիտեն
Ուրիշներից
Ավելի լավ,
Թե ոնց պիտի
Ուտեն փլավ...
Ես զզվում եմ
Նրանց տեսքից,
Գարշահոտ է
Փչում նրանց
Հին խոսքերից...
Ու նույն ձևով,
Տարեց տարի,
Նույն ճռռոցով
Հին աթոռի,
Հիմն երգելով
Վիզ են կրծում
Մեկը մյուսի,
Թե ով պիտի
Այնտեղ նստի...
Հողդ վրետ
Թեթև լինի
Քաղաքական
Հանդարտություն... ...

[Продолжается]

Մեր հողը

Մեր հողն
Երեկ
Ծիլ չունեցավ,
Բացառապես
Ոտնահետքեր
Հավաքվեցին
Դեմքին նրա...
Ու ոչ մի ցավ
Տարածական
ԵՎ ոչ մի կայծ
Ուրախության
Առհասարակ
ԵՎ ոչ մի լոկ
Զգացողություն
Տարանջատող
Նրան
Անցնող ժամանակից...
Մեռելի պես,
Որը սակայն
Քարշ է տալիս
Իր մարմինը
Վերացական,
Տերեց տարի,
Որն ավելի
Սարսափելի
Իմաստ ունի
Իր մեջ պահած
Քան մեռյալը
Առանց քայլի...
Մեր հոգսն
Երեկ
Անհայտացավ,
Մեր հույսն
Երեկ
Չկար բնավ
Ու ոչ մի ցավ,
Ոչ մի ներքին
Արնահոսում,
Ոչ արտաքին
Քրտնածություն
Ու քայլելիս
Հազիվ և հաս
Ջրափոսեր չտեսնելով
Խեղդվելով
Այդ հասարակ
Մի մատ ջրում,
Մեր մեռելի
Փտած գլխում
Առկայծում էր
Հիշողություն...
Թե ինչպես էր
Նա մեծանում,
Թե ինչպես էր
Որդիներին
Բանակ ղրկում,
Դիմավորում
Ու ինչպես էր
Երջանկանում
Սովորական
Հացահատիկ հավաքելուց
Իր դաշտերում...
Մեր հողն
Երեկ
Ամայացավ...
Այդուհանդերց,
Առավոտից,
Ջուր է խմում
Ջրափոսից...

28.07.11

Օդի գերբավարարություն

Յոթերորդ հարկից
Ներքև ցատկելիս,
Ուղիղ
Յոգուրտյա
Ամպիկների մեջ
Ընկնելու
Հույսեր փայփայող
Մրգերի փոքրիկ
Կտորների պես,
Այսօր
Վերջապես
Ես որոշեցի
Ներքև ցատկելով
Ընկնել վերև,
Ցածրում թողնելով
Ամառվա
Ճռռիկ եղանակներին
Թթված ու մրոտ
Կաթնեղենային
Լուծույթը անվերջ
Իրենց մեջ մարսող
Պատճենավորված
Անձնագիրների
Սեփականատերերին
Չբավարարված...
Ու միշտ
Անփոփող,
Վրձնի հարվածով
Կարծես պատկերված
Բարձրահարկ շենքի
Կտուրի վրա,
Որպես
Նոր մոդել
Պիտակավորված
Հոգյակիս համար՝
"Ես օդային եմ",
Թթվածինը մաշկիցս
Ներս է ներմուծվել
Անհասկանալի,
Նոր քանակությամբ
Ու ես այլևս
Չեմ կարող կանգնել
Նույնիսկ
Նկարված կտուրի վրա...
Չեմ կարող լինել
Ես այս քաղաքում,
Ինձ այս գնդակը,
Երրորդը թեկուզ,
Չի ձգում բնավ...
Ես օդային եմ...
Ասեք Հարութը
Թթվածին շնչեց
Ու խելառացավ...
Ասեք ամեն ինչ
Ինչ որ սլանա
Մայրուղիներով
Տրամաբանության...
Յոթերորդ հարկից
Ես ելա վերև
Ու չեմ իջնելու
Այսօր երբև...
Վաղը
Գուցե և,
Բայց հիմա ներեք,
Կարևոր գործեր
Ունենք մենք
Վերում...
ԵՎ եթե հանկարծ
Ուզեք ինձ նման
Թռնել վերևից՝
Հայտնվել վերում,
Մի մոռացեք ...

[Продолжается]

Խաչս

ԵՎ ո՞վ ասաց,
Որ ես չունեմ
Ինքնազգացում
Պահված հեռվում,
Տատիս կապած
Ծանրոցներում,
Ուր ոլորվում
Ու սողում եմ
Օձի նման,
Ուր երբեմն
Իմ իսկ պոչով
Օղակ գցում
Վզիս վրա,
Ուր մանկական
Տափուկ դեմքով
Ու գող կատվի
Դեռ լիովին
Չկայացած
Հայացքներով
Հետևում եմ
Նրա քայլին
Խոհանոցում
Ու սպասում եմ,
Գդալ գդալ,
Թե երբ պիտի
Նա հեռանա
Խոհանոցից,
Որ ամանս
Կիսադատարկ
Ես վերացնեմ
Տեսանկյունից...
Պարանոցից
Կախ եմ տվել,
Զանգակի պես
Անվերջ կորող
Ուլիկների,
ՄԻ ամբողջ կյանք
Իրար կապող
Ծանրոցները
Իմ տատիկի...
Ինչ թեթև է...
ԵՎ ո՞վ ասաց,
Որ ես չունեմ
Այնպիսի մարդ,
Վզից կախած,
Որին գուցե
Հարկավոր է,
Ամանները
Արագորեն ազատելու
Մտադրությամբ,
Միշտ հետևել
Խոհանոցում...

26.07.11

Հայ ազգը կա

Քարը ծակող,
Կաթիլ կաթիլ,
Ասեղի պես,
Վերից թափվող,
Ջրի նման
Անբարտավան,
Որ լեռների
Երակներից
Դուրս է պրծնում
Խենթի նման
Ու տարածվում
Ամենուրեք,
Պաղ,
Քաղցրահամ
Ու հագեցնող
Ու եռացող
Նույն վարկիանին
Օրգանիզմում
Դավաճանի
Մեր սերունդը
Եղավ հզոր,
Ինչպես զարկն է
Կուռ բազկի մեջ
Մեր լեռների,
Մեր արգանդը
Եղավ բերի,
Ինչպես դաշտը
Արարատյան,
Արարատի հույսով
Ապրող
Ու սնուցող
Իր ապրածով
Իր այդ հողից
Հղիացած
Իր առնական
Զավակներին...
Մեր արյունը
Եղավ խառնած
Մեր արցունքին
Մեկը մեկի
Համադրությամբ
Անժխտելի...
Ու մենք մեռանք
Դեռ չծնված,
Երկրի վրա,
Ոչ ուրիշ տեղ...
Ու մեզ խառնին
Պատմության հետ,
Որ մենք կորենք
Դարերի մեջ,
Այն, ինչ երբեք
Չի կարելի
Խառնել իրար
Միատարրը...
Մեր ավյունը
Եղավ դառնալ
Ծակոտկենը
Քարի վրա
Պատմագրական,
Կաթիլ կաթիլ,
Ասեղի պես,
Անգամ ժխտող
Անհավատի
Լեզվի վրա,
Որպես պատգամ
Դեպ ապագա.
- Հայ ազգը
կա...

25.07.11