Մեր երկինքները հողեղեն են,
Մեռնելուն պես մենք՝ հողագործ
Կմշակենք մեզնով հողերը,
Մինչև ինքներս կդառնանք հող:
Ճիրաններով հողից կառչում ենք,
Մահկանացուն հողով կնքում,
Կյանքերը մեր անօդաչու են,
Թռչում ենք մենք ոչ երկնքում:
Իսկ դու էլ կուզես լինել ազատ,
Դեսպանատանը ինչպես մի ծիտ
Կծլվլաս՝ կստանաս վիզադ,
Իսկ միգուցե կստանաս վզիդ:
Ուրիշների երկնքից կառչում ես,
Բայց թռչուններն են միայն ազատ:
Ոչ թե որովհետև թռչում են,
Այլ որովհետև առանց վիզա:
Ռ. Վեհերյան