СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Կասկածողներ եմ ման գալիս

Կասկածանքները մեր տեղ թողած՝
կասկածողներ ենք ման գալիս,
Ոտքերից թաքուն քայլում մտքով,
մտքերից թաքուն գլխով անում,
Եվ գլուխներից թաքուն խնդում,
իսկ խնդությունից թաքուն լալիս,
Չգիտենք, ինչ որ գիտենք թաքուն,
գիտենք, ինչ թաքուն չենք իմանում:

Դու կասկածյալ ես դարձել վաղուց`
երբեք չգտած կասկածողներ,
Եվ կասկածները քո տեղ թողած՝
կասկածողներ ես ման գալիս,
Ծանր մտքերդ վայր ես գցում,
ինչպես երկաթյա ծանրաձողեր
Եվ կասկածում ես թաքուն ոմանց,
իսկ ոմանք թաքուն՝ կասկածյալիդ:

Մենք մեր ստերը մի կողմ թողած՝
ստախոսներ ենք միշտ ման գալիս,
Անշնորհքներ ենք հավերժ փնտրում
մեր անշնհորքության փոխարեն
Ներկայից թաքուն՝ անցյալ հիշում,
ապրում ենք թաքուն՝ ապագայից,
մինչ ապագայում մեզնից թաքուն
փոխարինել են մեզ էլ արդեն:

Կլինենք գուցե քաղցր փոշի,
որ կփչեն մարդկանց աչքերին,
Կլինենք ճշտի կուսաթաղանթ,
ճշմարտության համար աղանդեր,
Կլինենք նաև այն քչերից,
որ շատերի մեջ քչեր չէին,
Անտաղանդների հզոր աղանդ
կամ աղանդավոր անտաղանդներ:

Թե հանրությունն է ահեղ մարմին,
որի այլայլված դեմքն են պատռել,
Մենք կլինենք չջարդված կողեր
և թիկնապահներ առանց թիկունք,
Կլինենք անհայտ մի բազմություն
կամ էլ հատ-հատ մեխած անհատներ
Եվ հավատարիմ անհավատներ,
կամ հանրային հսկա մանրուք:

Դատավոր սիրտդ սպասում է դեռ,
չի հարցաքննում խիղճդ-քննիչ,
Ոմանք քեզ պես են, իսկ դու՝ ոմանց,
ոմանք տրվում են, ոմանք տալիս,
Հսկայական բազմություն դարձած՝
կասկածել գիտեն , ուրիշ ոչինչ,
Եվ կասկածները քո տեղ թողած՝
կասկածողներ ես ման գալիս:


Ռ. Վեհերյան