(ըստ Կաֆկայի լեգենդի)
Ասում են, թե քեզ մահամերձ կայսրը
Ուղերձ է հղել մահվան մահճից,
Սուրհանդակ կանչել, ձայնով ցածր
Փսփսացել է ականջին:
Ասելիքն այնքան կարևոր էր՝
Հրամայել է կրկնել,
Շշնջալով կայսեր խոսքերը՝
Ծառան՝ իսկույն ճամփա ընկել:
Նա զորեղագույն, հզոր մի մարդ է՝
Ամբոխն է ճեղքում մի ձեռքով,
Հաղթահարում է մարդկանց պատը՝
Շրջանցելով նրանց հերթով:
Բայց ամբոխները անսահման են՝
Անվերջանալի, անծայրածիր,
Ախ, եթե բացեին ճամփան իր,
Կսլանար ինչպես արծիվ:
Բայց ոչ: Ծառան դեռ մաքառում է,
Առջևում բյուր ամրոց ու բերդ,
Եվ անհավասար պայքարում այդ
Չի հաղթելու բանբերն երբեք:
Իսկ եթե անգամ հաջողի էլ,
Դիմացը կելնեն պատեր անթիվ,
Անանցանելի մի ուղի է
Եվ էլի մադրիկ, մարդիկ, մարդիկ:
Թե անգամ շրջանցի պատնեշը
Իսկ դա չի կարող ոչ ոք, ոչ ոք,
Էլի կմնա աշխարհի կեսը
Ու ամբոխները անհողողդ:
Այդպես էլ ծառան դոփում, դոփում է,
Տարիներով ճամփին անքուն
Իսկ դու, երբ իջնում է իրիկունը,
Սպասում ես կայսեր խոսքին արթուն…
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք