Ազատություն՝ բաժանարար ու դավաճան,
Սանձարձակող թշնամությունը ոխերիմ:
Իշխանություն, որ միացնում է անվախճան
Անհատներին, գրողներին ու գողերին:
Թեկուզ գործենք էլ, չենք լինի գործող անձինք,
Անձեր ենք, բայց չենք դառնալու երբեք գործող՝
Ազատությունն՝ իշխանության ձեռքին գործիք,
Իշխանթյունն՝ ազատության միակ ծնող:
Այդպես եղել և լինելու անընդհատ,
Կուզեք եղեք խելագարներ, խելոք կամ խենթ,
Մենք բաժանվում ենք, որպեսզի լինենք ազատ,
Մեզ բաժանում են, որպեսզի նորից իշխեն:
Քնած ենք մենք միշտ առանձին, անջատ ու զատ,
Միասնությունն է մեզ միայն պահում արթուն,
Եվ դավաճան է՝ ով փորձեց լինել ազատ,
Ու սրիկա՝ ով դեռ ունի իշխանություն:
Ռ. Վեհերյան