"Եվ Աստուած տեսավ, որ լավ է"
"Հին Կտակարան"
Եվ եղավ այդպես. ու Լույս եղավ,
Բաժանվեց լույսից խավարը,
Մարդն իր տեր Աստըծուն տեսավ,
Եվ Աստված տեսավ, որ լավ է:
Բայց հետո վերստին խավար եղավ:
Խավարի մեջ ժայթքեց լավա,
Սատանային էլ մարդը տեսավ,
Բայց Աստված տեսավ, որ լավ է:
Իսկ երբ որ նորից եղավ խավար,
Աստված մտածեց միջոցը,
Սատանայից շեղելու համար
Աստված հնարեց կնոջը:
Բայց կինը դարձավ Դևին քարտուղար,
Աստված չուղղեց իր սխալը,
Իսկ երբ որ մարդիկ սրբեր եղան,
Աստված չտեսավ, որ լավ է:
Եվ երբ որ աշխարհը դարձավ հեսան,
Խավարից կախվեց դավը,
Մենք աշխարհում ոչինչ չտեսանք,
Իսկ Աստված տեսավ, որ լավ է:
Մենք չափեցինք ճամփաներն ամեն,
Փորձեցինք տառապանքը, ցավը,
Չհասկացանք միայն՝ ինչ անենք,
Որ Աստված տեսնի, որ լավ է: