Կյանք է ձևանում մեղքը,
Մարդիկ ձևանում են, թե մեղք են,
Փողը ձևանում է պետք,
Իսկ սերը՝ իբր անպետք է:
Զենք է ձևանում դեմքը,
Սեր է ձևանում սովը,
Դուք ձևանում եք, թե մենք ենք,
Բայց չգիտես, թե ով եք:
Կողմ է ձևանում դեմը
“Հա”-ն էլ՝ թե իբր “չէ”-ն է
Ներողություն՝ քենը,
Ինչպես որ Աբել՝ Կայենը:
Դեմ է ձևանում կողմը,
Փիլիսոփա՝ գողը,
Շիրիմ է իբր հողը
Եվ բարձրացնող՝ գցողը:
Ձևանում է պոեզիան խորը,
Ձևանում է կյանքը նորը,
Եվ ձևանում ենք բոլորս,
Թե ձևանալ սովոր ենք:
Ռ. Վեհերյան