СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Երեկ և այսօր և վաղը

…Երեկ էր, այսօր էր, վաղը…

Հերթով ամեն ինչ մոռանում էինք…
Սկզբում մոռացման վախը,
Հետո ցավերը ու մնացածը…
միայն հիշում էինք սուտը…
Առավոտյան սկսեցինք ծխել
լուսաբացի վերջին տուփը,
Երեկոյան մինչև վերջ կոնծեցինք
լիքը շշով մայրամուտը…

Երեկ էր, այսօր էր, վաղը…

Եվ չկայացավ
ժառանգության հետ
մեր ժամադրությունը,
Շարունակվում էր դեռ չպարտված
մոռացության այդ խաղը,
Գերազանցել էինք մեր սեփական
կյանքի արագությունը,
Եվ կրկնվում էր նորից ու նորից
կյանքի չստացված պահը...

Երեկ էր, այսօր էր, վաղը…

Սերը չէր բուժում և չէր բուժվում,
ընդունում էինք միտքը-քիմիա,
Տարածությունն էր դարձել ժամանակ,
իսկ ժամանակը ժամանց էր,
Եվ լռությունը լարից ընկած
մի հիմն էր, թեև անհիմն...
Ու բաց թողեցինք հույսի վերջին
կամ վերջին հույսի սեանսը…

Երեկ էր, այսօր էր, վաղը…

Գաղթը ներկայից դեպի ապագա
խախտում էր մեր նոսր շարքը,
Կյանքը ամեն կարևոր բանից
կախում էր մեծ հարցական,
Վրեժը սառել էր, մատուցող չկար,
տաք մատուցվում էր կաշառքը,
Մահը անում էր ներկա–բացակա
և անում ներկան՝ բացակա…

Երեկ էր, այսօր էր, վաղը…

Մենք էլ հետաձգած չվերթով
թռչում ենք դեպի մահը,
Քամին մեզ փչում է ինչպես սրինգ,
Խավարը չափում է մեր վախը,
Եվ չենք հասկանում, թե ինչ կորցրինք.
Երե՞կը, այսօ՞րը, թե՞ վաղը…


Ռ. Վեհերյան