СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Ձեր ցավն են տարել

Կյանքը կեղծիք է, ինչ էլ անեք,
Կյանք տվողներ, նաև ինչպես
Կյանք սիրողներ կյանքում անելք
Գիտե՞ք, արդյոք, որ կեղծել են ձեզ:

Կեղծել են սերը, ջանք ու կորով,
Կեղծել կրակը մեր աչքերի,
Ու երջանկության կուտը տալով`
Ճշմարտությունը վերցրել ձրի:

Խրախճանքով ծածկել ամեն բան,
Ժպտում ենք, որ չտեսնեք ոչնիչ:
Եվ մեր խոսքերն են դարձվել սպամ,
Որ էլ չընդունենք ոչ մի մեսիջ:

Դարձրել սխալ ամեն կարծիք…
Հագած «Վերսաչի» թե «Կաշառել»
Նորաձև բոմժեր՝ անցավ մարդիկ,
Արդյոք, ո՞վ է ձեր ցավը տարել:

Իրար սիրում եք, ձեզ՝ առավել,
Դուք, որ չգիտեք ատել-սիրել
Դուք, որ գիտեք միայն հագնվել
Եվ հագուստների մեջ թաքնվել:

Եվ կրկնում եք միաձայն
Եվ միահամուռ «Սեր, սեր...»
Կրկնելով զբաղվում միայն
Դուք, որ գիտեք միայն կրկնվել:

Աշխարհն այդպես է, ինչ էլ անեք,
Կյանք տվողներ նաև ինչպես
Կյանք սիրողներ, կյանքով անելք
Մեկն անողոք փոխել է մեզ:


Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք