СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Սևակը չեմ

Անկեղծ ասած՝ ես Սևակը չեմ,
Բայց թող դա ձեզ չհուզի:
Պոեզիան այն է, որ քեզ չսիրեն,
Դու էլ սիրես մի բոզի:
Լինես էդ բոզին հավատարիմ,
Իսկ նա վրադ ծիծաղի,
Մազերդ քաղես տարեց տարի
Նրա համար, ոչ ծաղիկ:

Եթե փողոցով քայլելիս պատահմամբ
Դիպչես դու անզգույշ մեկին,
Պոեզիան է, որ առանց հապաղման
Հասցնես նրա դեմքին:
Ոչինչ, որ նրա քիթը ջարդես,
Պոեզիադ թող լավ իմանա:
Պոետը լինում է միայն այդպես,
Հոգին է սրած դանակ:

Թե հերթ ես կանգնել, էլ ի՞նչ պոետ,
Թե մեկը կանգնած է կողքիդ,
Պոեզիան է, որ չկանգնես հերթ,
Այլ կանգնես կողքինիդ ոտքին:
Պոետը հերթեր չի հանդուրժի,
Կդարձնի շքերթ,
Պոետի կյանքը ոչինչ չարժի,
Թե չի խախտելու հերթ:

Զբոսնում ես կնոջ հետ թեկուզ չսիրած,
Եթե հետևից նայեն,
Պոեզիան է, որ նայողի վրա
Թքես պոետին վայել:
Թքես պոեզիադ վրան թունոտ,
Թուքդ հանձնես դատին,
Եվ եթե չազդի, ավելի ըմբոստ
Հոգիդ թքես ճակատին:

Եթե աշխարհում ընթերցող չկա,
Մարդիկ էլ լքել են քեզ,
Պոեզիան է, որ լինես սրիկա,
Բայց վերջին սրիկան լինես:
Ու երբ սատկացնեն որպես հողեղեն,
Որպես անպետք սրիկա,
Պոեզիան այն է, որ քեզ թաղեն,
Թաղումիդ ոչ ոք չգա...

Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք