Սուտ խորհրդավոր և իմաստուն
Շինծու բառերը ձեզ մնան,
Չի ստացվի էլ խաբել Աստծուն,
Ուրիշ է արդեն
պոեզիան:
Չի կարող լինել սոսկ հոտ ու գույն,
Թմրեցնող ինչպես ամնեզիան,
Պետք է, որ լինի ինչպես ռինգում՝
Մուհամեդ Ալիի
պոեզիան:
Որը բռի է մեկի ձեռքում,
Ուրիշի գրկում էլ հեզ է այն,
Ու գուցե նաև պոետի հերքում՝
Պոետից հերքված
պոեզիան:
Եվ տաժանակիր ճակատամարտ
Ընթերցողի դեմ ոնց եզան,
Միջակության համար մի թակարդ՝
Հանճարի փրկիչ
պոեզիան:
Հոգիների հանրահավաք,
Խելագարված հրկեզ է այն,
Արհամարհանքի արհամարհանք՝
Արհամարհված
պոեզիան:
Ռ. Վեհերյան