Կանգառից դուրս կանգառ չկա
Եվ մտել ենք մենք փակուղի:
Գնում ենք դեպի ապագա,
Անցյալն է մեր երթուղին:
Աշխարհում միշտ այսպես է.
Շնից շատ են այստեղ,
Բայց ապրում է միայն կեսը,
Մյուսը տրանսպորտ է նստել:
Եվ լցվել են լիքը, լծվել են,
Խցկվել սրտերի միջև,
Իմ սիրտն էլ արդեն լցվել է,
«Ստեղ մի տեղ պահեք իջնեմ»:
Նորից դուռը բացում են...
«Դե, գոնե դուք մարդ եղեք,
Չե՞ք տեսնում, սիրտս ցավում է»
«Դուռը` կամաց ծածկեք»:
Քշում է, քշում, քշում է,
Կանգառից դուրս կանգառ չկա:
Անդարձ խորը աշուն է,
Կանգառում իջնող չկա...
Ասում են. «Շուկա հասնո՞ւմ է»:
Անխնա խուժում ներս:
«Տարե՛ք, ինձ, տարե՛ք. - ասում եմ, -
Մինչև աշխարհի վերջ»:
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք