СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Ներեք, Տղերք

Սահմանների, սահմանների վրա
Գնում է առևտուր կյանքի, մահվան,
Սահմաններին արել են կրակ,
Զբոսնում է մահը ինքնահավան:

Ժլատորեն տալիս եք զոհեր,
Ձեզ մահ են հրամցնում առատորեն,
Զոհերն են զոհողից միշտ ահեղ,
Թեև զոհողն է տեր, տնօրեն:

Իսկ ո՞վ նրանց նետեց մահաբերան,
Գիտե՞ր, արդյոք, նա մահվան լեզուն,
Որ կյանք չէին տեսել, բայց մեռան,
Բայց կյանքը կարճ նրանց չեղավ զուր:

Կռվում են և զոհվում են թաքուն,
Բայց խոյանում է նոր մի ալիք,
Որ հասնելու է գուցե Բաքու,
Գրավելու է նոր մի երկինք:

Ովքե՞ր էին դահիճների նման,
Որ կյանքերին դրեցին վետո,
Ներեք տղերք, մարդկությանը այն,
Որ ապրելու է ձեզանից հետո:

Նայում է բախտը ձեզ դիպուկահար,
Եվ էլ չկա ճակատագիր ուրիշ,
Զոհվում եք դուք հայրենիքի համար,
Բայց ձեզ զոհողը սատանան է միշտ:

Եվ դուք հիմա հայրենիքին երես,
Այլ ոչ երեսփոխան, ոչ աստառ,
Ներեք նրանց, որ զոհում են ձեզ,
Մի բուռ հողի ու փողի համար:

Հետո մի օր էլ կգցեն սեղան,
Կռվից հետո սեղան է միշտ պետք,
Կասեն, եղել էր նա լավ տղա,
Բայց չեն ասի՝ թե ով էինք մենք:

Սակայն, նրանք, այո, հասան, հասան
Մինչև երկինք, անխոս, անկրակոց,
Իսկ ես թշվառ, ես՝ ապերասան,
Չեմ հասնելու մինչև իսկ փողոց:

Մի կյանք, մի հայրենիք և մի զենք
Բայց բյուր խոսքեր անմիտ, բռնազբոս,
Ինչի՞ համար է ինձ ապրել պետք,
Թե չեմ լինի նրանց պես հերոս:

Մահվան հետ նրանք եկան գրազ,
Բայց չարեցին մահվան հետ սելֆի,
Նրանք գնում էին պատերազմ,
Կարծես թե խնջույքի, ոնց քեֆի:

Թող գրոհի բոշան միաչքանի,
Թող որոտա հազար հրթի՛ռ, սմե՛րչ,
Լեռները մեր՝ ծանր հրետանին,
Կպայքարե՛ն մեզ հետ մինչև վերջ:

Ամեն մի քարը մեր ունի ոսոխ,
Ամեն փոշեհատիկը՝ բողոք,
Ինչպես հերոսը, որ մնաց անհող
Եվ կռվողները արյունոտ, հողոտ:

Իսկ ես չզոհվեցի, ես չընկա,
Բայց և չելա ոտքի ես երբեք,
Իմ կախաղան, հայրենիք անկախ
Եվ դուք տղերք, սրիկայիս ներեք:

05.04.2016

Ռ. Վեհերյան