СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Հարյուր օրինակ պատճեն

Դու իմ գիշերվա մղձավանջ…
դուրս պրծած մահվան մահճից,
քո կողմից վաղուց պատճենված՝
ես՝ հարյուր օրինակ պատճեն

երջանիկ դժբախտ պատահար՝
երբևէ ինձ հետ պատահած՝
դու իմ միակ պատուհան,
իսկ գուցե, գուցե պատուհաս

դու ինձնից հեռու, կիսամոտ
ծագած լուսաբաց կիսախուփ,
դու իմ կիսաբաց լուսամուտ,
ինձ համար բացված լուսումութ

դու իմ քաղված փնջերով,
հավիտյան անքուն ննջարան,
դու իմ աշխարհի փանջարա,
բայց միայն, միայն տանջարան

դու իմ մահվան հարուցիչ,
ժամացույց մահվան՝ մահացույց
գիշերվա մահվան զարթուցիչ,
կամ գուցե երազ մահացու

դու իմ դեմ գործ հարուցված,
խավարի նման տարածված,
դու իմ կյանքի առեղծված,
իսկ գուցե կյանք սառեցված

քո կողմից բազում հորինված՝
ես կրում եմ կյանքի բեռներ
բազմացրու հազար օրինակ
իմ մահից՝ ամեն օր մեռնեմ

աշխարհում քո օրինաց,
թե ուզես, կարող ես պատժել
իմ մահվան բնօրինակ
իսկ գուցե կյանքի պատճեն

դու թակարդ ինձ համար միշտ բաց,
քեզ համար ինքնասպան դարձած՝
քեզ սիրեմ մինչև լուսաբաց,
ինձ համար թանկ լուսավարձ

դու իմ գիշերվա մղձավանջ…
դուրս պրծած մահվան մահճից,
քո կողմից վաղուց պատճենված՝
ես՝ հարյուր օրինակ պատճեն:

Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարքից