СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Շան նման

Կապույտ երկնքի կամարի տակ,
Կանաչ դաշտերի վրա
Տեսնում եմ աշխարհը սև-սպիտակ
Քո սիրուց` շան նման:
Ոչ ոք չգիտի, թե ինչու՝ ես
Լռում եմ այդպես երկար.
Եթե կարոտից պիտի հաչես,
Ուրիշ էլ խոսքեր չկան:

Կկանգնեմ կողքիդ հնազանդ, հլու,
Խելոք կողքիդ կմնամ,
Դու սիրտս վերցրու, գցիր հեռու,
Կբերեմ շան նման:
Գիշեր ու ցերեկ ոչինչ չեմ անում,
Սպասում եմ կանչես մինչև...
Տուր ինձ, թե կուզես, մի կարճ անուն,
Որ հարմար լինի կանչել:

Թող որ ինձ քեզնից կապեն հավերժ,
Չթողնեն ոչ մի տեղ գնամ
Ու երբ որ մեկը մոտենա քեզ,
Որ կծեմ շան նման:
Եվ պետք չէ, որ դու կերակրես ինձ,
Ես մոտդ միշտ կվազեմ,
Ես չեմ ուզենա ուտել ոչինչ`
Միայն ոտքերդ լիզեմ:

Ու լեզուս հանած կոռնամ խենթ,
Երբ նայես ուրիշի վրա,
Կլինեմ ես քեզ հար ու հավետ
Նվիրված` շան նման:
Իսկ եթե հանկարծ ուրիշի սիրես,
Թող, որ ես էլ սիրեմ նրան,
Նրա հետ գնա, միայն չասես,
Որ ես տեղս մնամ:

Եվ երբ չմնա էլ ոչ մի հույս,
Անտուն ու անտեր մնամ՝
Թե տանես թողնես քաղաքից դուրս,
Հետ կգամ շան նման:
Եթե էլ ինձ չընդունես հետ՝
Վռնդես շան պես,
Ես լեզուս հանած կոռնամ խենթ
Հուսահատ կկծեմ քեզ:

Կշրջեմ կողքիդ երախս բաց,
Եվ թող` գազազած, կծան՝
Ես որպես անհույս սիրուց կատաղած,
Մեռցվեմ շան նման:


Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարքից