Նա՝ կողքի սենյակից աղմուկ
Եվ շշուկ ականջիդ տակին,
Քթիդ տակ թաքնվող ոնց մուկ՝
Ծիկրկակող ամեն մի ծակից:
Անհնար է տեսնել նրան,
Լոկ աչքի պոչով նկատել
Դու կարող ես գուցե միայն,
Թե ինչպես է պահվում այնտեղ:
Նա թիկունքդ ընկած կասկած՝
Թոքերիդ հետ խաղում է շունչ,
Մահն է քո վաղօրորք սկսված՝
Վախը քո հոտոտող ոնց շուն:
Քո կողքին մի մահ սեթևեթ
Ու վախի ահազդու պահանջ,
Շողքերի աննահանջ շքերթ,
Քեզ անքուն պահող մղձավանջ:
Դու բոլոր դռենրը փակիր
Ու տրվիր նրան ոնց որ հարճ,
Վախն իր հետ մի պայմանագիր,
Նա էլ քեզ մի մահ՝ ցպահանջ:
Լույսն իրեն թաքստոց ու զգեստ,
Իսկ խավարը` լերկ մերկություն,
Նա կողքիդ ապրող պոլտերգեյստ,
Քո զոհված անձի երկվություն: