СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Persona Non Grata (De Facto Սեր)

Դու ողջ մարդկության մեկ քառորդը,
Ու երջանկության հարյուր տոկոս,
Թաղվածին հարություն տվող որդը,
Անհասանելիության տոմս:
Եվ իմ վաղուց կորցված հավատը,
Ամեն ակնթարթ գտնված սեր,
Միշտ ցանկալի persona non grata,
Տաք գլուխների թանկ կառուսել:

Ես ապօրինի շինություն եմ,
Որը քանդել ես ուզում վաղուց
Դու՝ ապահովող շնությունս
Տեսադաշտ փակող նորակառույց:
Ես՝ ճնշված մեծամասնություն,
Եվ առանց գլխի գլխաքանակ,
Դու ինձ ճնշող փոքրամասնություն՝
Արհամարհանքով զինված բանակ:

Դու սխալների իմ նոթատետր,
Վերականգնված իմ կուսություն,
Տոն, որը միշտ ուրիշի հետ է,
Միշտ հյուրընկալ ուրիշի տուն:
Դու՝ թափառական շան հավատը,
Շնացած մարդկանց նոր արարիչ՝
Ինձ ճանաչած persona non grata
Ամեն տեղ բացի քավարանից:

Դու չկայացած հնազանդ տերս,
Եվ իմ սիրո իրեղեն ապացույց,
Չեն գտնի վրադ մատնահետքերս,
Ոտնահետքերդ են վրաս վաղուց:
Ինձ այցի չեկող անկոչ հյուրը,
Առավոտվանից սկսվող գիշեր
Եվ ատելանքն ես իմ de jure,
Իմ հավերժական de facto սեր:

Ինձ չպատահած միակ աղետը,
Աղետներից մնացյալ փրկություն,
Տոն, որը միշտ ուրիշի հետ է,
Չբնակեցված՝ Աստծո տուն:
Իմ դեմ սկսված դռնփակ դատը,
Որն ընթանում է առանց ինձ,
Իմ սիրելի persona non grata,
Միակ ինձ տրված ուրիշի կին:

Ռ. Վեհերյան