СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Մահվան գովազդ

Ցուցարարի պես ինձ ցրել են…
Կարծես ծնվել եմ կյանքիս կեսից:
Քեզ գլխարկի նման կորցրել եմ,
Դու ձեռնոցի պես նետել ես ինձ:

Բայց իմացածդ արդեն սխալ է՝
Ճիշտը փոխվում է ամեն վայրկյան:
Երկու ժամ առաջ աշխարհը այլ էր,
Երկու ժամ հետո ուրիշ է այն:

Երկինքը խուլ է, երկիրը կույր է,
Եվ խուլուհամր՝ աշխարհը իմ:
Քո հավաստի աղբյուրն համբույրն է,
Իմը՝ նախնիների շիրիմ:

Ես երկու դար է արդեն՝ արթուն եմ,
Բայց երկու ժամվա կյանք չեղավ,
Քո հավաստի աղբյուրն հայտնում է,
Որ ամեն բան լինելու է լավ:

Բայց ինչն էլ որ լավ կլինի, կուտ է,
Օգտվիր, թե այդքան լինես սոված,
Հատուկ քեզ համար ցպահանջ սուտ է,
Կամ ընդամենը մահվան գովազդ:

Եվ քո արածը արդեն սխալ է,
Իսկ քո չարածը՝ մահացու քայլ,
Երկու դար առաջ աշխարհը այլ էր,
Երկու ժամ հետո կլինի այլ:

Իմ տեսածը քո գովազդած կյանքն է
Իսկ իմ ապրածը մի վատ երազ,
Իմ ժամանակը այն երկու ժամը
Քեզ հետ՝ ամբողջ կյանքով փոխած

Չես իմանա, որ քո այլընտրանքն է
Համաշխարհային մի պատերազմ,
Որ քեզ սիրելը մահվան պես բան է,
Մեռնելը քեզ հետ՝ մահվան գովազդ:

Անցել է ապագայի տարիքը,
Տեղում քայլելը դարձել է հեշտ,
Տեղում մնալը Աստծո պարգև է
Իսկ հեռանալաը՝ հեռանկար

Գնում ենք իբր դեպի գալիքը,
Երկու քայլ առաջ, երեքը՝ հետ:
Մենք էլ, թերևս, մի ծանր բեռ ենք
Այս ժամանակին բեռնատար:

Երկու ժամ առաջ աշխարհը այլ էր,
Երկու ժամ հետո այլ կլինի:
Եվ երկու ժամվա քո ուշացումը
Կվերածվի երկու դարի:

Նույնը մնալ փոխվելուց դժվար էր,
Փոխվելը, ներիր, անկարելի:
Սերն էլ ավարտի մի զգուշացում է,
Որ ճանաչում է միայն տարիք:

Բայց թե ուզում ես՝ բացեմ գաղտնիքը.
Ըստ չճշտված տվյալների
Դու մեռնելու ես մի օր ինքդ,
Որ տվյալներս ճշտվեն, ներիր…


Ռ. Վեհերյան