СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Սխալների պոեզիա

Չէ, սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ,
Երբ չեմ կախվում ու երբ մեկից կախված եմ,
Երբ չեմ խաղում և երբ էլի խաղում եմ,
Սխալների մի արարիչ Աստված եմ:

Չէ', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Երբ չեմ փախնում և երբ նորից փախնում եմ,
Երբ որ տանջում կամ չի տանջում կասկածը,
Երբ չեմ կանխում սխալն ու երբ կանխում եմ,
Անգամ կանխումը այդ կանխատեսված է:

Չէ', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Սխալ է լռությունը, երբ լռում եմ,
Իսկ երբ խոսում եմ, ես խոսող սխալ եմ,
Եվ իմ ներկայությունը ի լրումն,
Սխալ եմ ես մինչև անգամ երբ այլ եմ:

Հա', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Եվ սխալվում եմ, նույնիսկ երբ քայլում եմ՝
Մենակ, բոլորի հետ էլ, առանձին էլ:
Բոլորը, թե ինձ հետ են, սխալվում են,
Եվ ճշմարիտ են միշտ, թե առանց ինձ են:

Բայց սխալվում եմ, մեկ է սխալվում եմ...

Եվ կապ չունի, թե ուշ է, թե դեռ վաղ է,
Վազում եմ ես, սողում եմ, թե ճախրում եմ,
Ես ամեն օր՝ երեկ, այսօր ու վաղը
Եվ վաղը չէ մյուս օրն էլ սխալվում եմ:

Չէ', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Ընկեր, թե թշնամի եմ, փակ, թե բաց եմ,
Ինձ հետ լինի, թե դեմ լինի աշխարհը,
Եվ երբ կիսահարբած, և երբ հարբած եմ,
Իսկ երբ հարբած չեմ, առավել սխալ եմ:

Չէ', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Սխալվելու ես կատարյալ վարպետ եմ,
Մոլորության մի բացարձակ հանճար եմ,
Ճակատագիրը իմ երջանկավրեպ է
Եվ կյանքն է իմ սխալների պատճառը:

Չէ', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Ահա նորից սխալ եմ՝ ինձ թողել են,
Եվ նախադեպ է սխալի անցյալը,
Բոլորը հարկադիր կատարողներ են,
Իսկ ես սխալներիս դատապարտյալը:

Հա', սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Սխալական տիեզերքը իմ անեզր է,
Եվ սխալներս սիրտը իմ մաղում է,
Իմ կյանքն է մի սխալների պոեզիա
Եվ մահն է իմ սխալների ուղղումը:

Բայց սխալվում եմ, մեկ է, սխալվում եմ...

Ռ. Վեհերյան