СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Այդպես էլ գիտեի

Այդպես էլ գիտեի:
Արդեն գալիքն էր: Արևը լոկ խավար էր ման գալիս,
Բոլորը գիտեին սրտիս գաղտնիքը,
Բոլորը գիտեին՝ բացի ինձնից:

Ես ուզեցի ստանալ ոչ քեզ, այլ մնացյալը,
Որ կմնար քեզ հետ, եթե գայիր,
Շները հոտոտում էին իմ վռնդած անցյալը՝
Թառեց ագռավը իմ ապագային:

Այդպես էլ գիտեի:
Դեռևս սևագրում էր արևն արևածագը անավարտ,
Եվ ակթնարթն ինձ հետ լուռ կանգառում կանգնում էր,
Անպետք, տաղտկալի մի ակնթարթ…

Եվ իմացա, որ դու, հենց դու ես այն ագռավը,
Որին կաքավացրել եմ անտեղի,
Որ մարդկային լեշի ու աչքերի ծարավ ես,
Իսկ ես էլ մարդ. այդպես էլ գիտեի:

Համադրեցի քեզ հետ կյանքի հակադրությունը,
Թռնում էր կյանքը, բայց անչափ դանդաղ,
Հիշողությանդ հետ գաղտնի ժամադրությունը
Դարձավ մոռացումիդ հետ սիրախաղ…

Այդպես էլ գիտեի:
Սևագրեցի իմ կյանքը, որ մաքրագրես սիրով քո ինձ տված,
Եվ սիրտս կանգառում քո սպասումով կանգնած էր՝
Երազելով նյարդային կաթված…

Ես բռնեցի բոլոր նետածդ նշանները,
Դարձա մի ինքնասպան նշանառու,
Իզուր էին այդպես հաչումում վրաս շները,
Եթե երբեք չէինք շնանալու…

Այդպես էլ գիտեի:
Թեև գաղտնիք էր: Արևը մի խավար էր ման գալիս,
Բոլորը գիտեին կորած գլխիս գալիքը,
Բոլորը գիտեին՝ բացի ինձնից:

Եվ քո անցած փողոցը խելագարվել էր, խենթ էր,
Եվ դու փողոցներից հավերժ հղի,
Չէին համընկնելու գիշերային չվերթդ
Ու իմ ցերեկային երթուղին…

Բայց թե գայիր ինձ հետ իմ անփողոց աշխարհը,
Անվանս հետ այնպես կխաղայինք,
Եվ երբ կդադարեր անվանս հետ քո խաղը,
Կհանձնեիր ինձ սիրտդ խաղալիք…

Այդպես էլ գիտեի:
Թեև գաղտնիք էր: Արևը մի խավար էր ման գալիս,
Բոլորը գիտեին կորած գլխիս գալիքը,
Բոլորը գիտեին՝ բացի ինձնից: