СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

բԱխտորոշում

Ջրազրկվեց մարմինը քո ջղագալար,
Ջղատվեցին կարծես ջղերդ ջղալար,
Ջղաձգվում ես ջղային ու ջղահար,
Ասես դարձել ես ջղաձիգ մի ջղագար:

Եվ չես կարող էլ ոչ ուտել և ոչ խմել,
Իսկ սրտխփոցը չի թողնում հանգիստ քնել,
Սիրտդ խառնում է համարյա ամեն ինչից,
Եվ ինչ-որ մեկն ասես ճչում է քո միջից:

Եվ չես փորձում ոչինչ փոխել, թողնել անգամ,
Դուրս չես գնում, որ չլիես ուշագնաց,
Եվ չի կարող քեզ հետ լինել էլ ոչ մի բան:
Ներս չես մտնում, որ գաղջանքից չվատանաս:

Չունես ոչ գործ, ոչ ժամանակ, միայն ցավեր,
Ճնշումդ քեզ նետում է վար, հանում է վեր,
Եվ խցանվել են անոթներն արյունատար,
Կարծես արյունդ լերդանում է անդադար:

Քեզ չեն օգնի ոչ հոգեբան, ոչ հոգեբույժ,
Չունես ոչ կամք կամենալու, ոչ կամքի ուժ,
Հուշեր չունես, իսկ թե ունես էլ, չես հիշում,
Քեզ հարկավոր է լոկ ճշգրիտ ախտորոշում:

Մարմնովդ մեկ թվում է դողը զարկերակ
Եվ ողնաշարը քո դարձել է ավերակ:
Սրտիդ զարկերն են ապրելու զուր ջանք ու ճիգ՝
Ջղագրգիռ են, ջղային են, ջղաձիգ:

Սրտիդ զարկերն արդեն վաղուց թվում են սպազմ,
Որ ամենուր մարմնով տվել են մետաստազ:
Ահա հասավ արդեն դանակը ոսկորին,
Թեկուզ ոսկոր չունես կարծես բոլորովին:

Թույլ ես ինչպես պորտալարով մի նորածին,
Հոգնած ես ոնց մահվան մահճիմ մեջ ծերունի,
Սուզորդի պես դու խնայում ես թթվածին,
Եվ թփրտում ես ոնց որ ձուկն առանց ջրի:

Շնչում ես ոչ թե թոքերով, այլ ածուխով,
Լցված են խոռոչները քո ասես ծխով,
Տանջում է քեզ շնչառությունն ինչպես թոքախտ
Եվ քեզ համար շիրիմն է լոկ թվում դրախտ:

Էլ չես խոսում՝ խոսքերը ցավեցնում են քեզ,
Կոկորդը քո պատառոտող դանակի պես:
Ամեն պահի կարող ես դու ստանալ կաթված,
Մինչ վաղաժամ թվում է կյանքդ ավարտված:

Եվ չնայած, որ չեն լինում մարդիկ դժբախտ,
Միայն լինում են հիվանդներ չախտորոշված՝
Ունես հստակ ախտորոշում, բայց ոչ թե ախտ՝
Արդարացնող օրերը քո վաղուց հաշվված:

Անցնում է կյանքը քո ինչպես բանտախցում,
Ձայներն են քեզ շամփուրների նման խոցում,
Ահա ինչպես կարող է մարդ լինել առողջ,
Թե մենության մեջ մահացու մնում է ողջ:


Ռ. Վեհերյան