Ամեն ինչ փոխվե՜լ է...
Կհավատա՞ս,
Ես հիմա նախանձում եմ
Նույնիսկ հեռավոր մի երկրում
Փոքրիկ տնակի
Անպաճույճ պատին
Մեխված կեռիկին,
Որից կախված է քո վերարկուն...
Եվ որին՝
Հիմա
Կենդանի քո բույրն ու շունչն են պարուրում...
Մինչդեռ... ես,
Այստեղ,
Տխուր անցյալում,
Դարակի վրա
Անփույթ, մոռացված
Օծանելիքիդ շշին եմ նայում,
Կրկին ու կրկին
Քո բույրը զգալու
Ակնկալիքով...