ԴՈՒ Ի՞ՆՉ ԳԻՏԵՍ, ԱԽՊԵ'Ր...
Դու ի՞նչ գիտես, ախպեր,
Քանի գնդակ եմ ես
Օդում կրակել,
Որ
Փոքր
Ի շատե-
Օտարությունն այս
Յուրայինի տեղ
Նվաստըս ընդունե...
Դու ի՞նչ գիտես, ախպե'ր,
Քանի՞ անգամ եմ ես
Օտարի առաջ՝
Լեզուս կծելով,
Լռին ծնրադրել...
Դու ի'նչ գիտես, ախպե'ր,
Որքան, որքա՜ն եմ ես
Որպեսզի ապրեմ՝
Ինքս ինձ սպանել...
Դու ի՞նչ գիտես, ախպե'ր:
Գիտենալու համար
Հարկ է հո'ս լինել:
Ու չգիտեմ, նույնիսկ,
Օրհնե՞մ թե անիծեմ
ՔԵԶ՝
Բա'խտ հայի... թե՝ խելք:
Ռ.Խաստյան