Շպրտում եմ օրն իմ վերմակի նման:
Շաղ տալով փոշին կապանքներիս,
Ալարկոտ մի շարժումով օձագալար
Հոգիս գայթակղում է մտքերիս:
Ինչու, ինչո՞ւ համար ես պետք է որ շտապեմ,-
Տարիների հեռվից ես էլ սպասող չունեմ:
Ասենք, ես ինձ կյանքիդ... մասնիկն հաշվեմ,
Դեմքին իրողության... ինչպե՞ս նայեմ: