ՕՐՎԱ ՏԵՆԴ
Ասես, բացել են հսկա մի ծորակ
Որից վազում է շատ ծորուն մի ցավ,
Ծնկից վերև չեն ծովերն աշխարհի,
Բայց ջրհեղե՛ղ է ցավից ազգային...
Եվ յուրաքանչյուր առավոտ լուսո
Օծման ես սպասում ջրերում հուսո,
Հիշելով զուլալ աղբյուրը հեռվի,
Ուր երգեհոն էր կարկաչը առվի...
Սրտիդ ես սաստում, որ չհավատաս,
Միտքդ ես կողպում, որ չհասկանաս,-
Իրականությու՛ն, ճահճացած հեղեղ,
Ինչու՞ ես սպանում եզակի մի ցեղ...
Ռ.Խաստյան