СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

ԴԻՊՎԱԾ

ԴԻՊՎԱԾ
Մոտենում եմ հարուստ, բայյց ժլատ հարևանիս, որի արմատները Վանից են:
Նրա կինը նախօրեին գանգատվել էր ամուսնուց, թե՝ տանը ինչքան փող կա-չկա հետն է ման տալիս և ո'չ մի կոպեկ կնոջ ձեռքին չի թողնում:
Շատ լուրջ դեմքով, օգտագործելով հարևանության մեջ ունեցած հեղինակությունս, ասում եմ.
- Հարևան ջան, առարկություն չե'մ ընդունում: Էլ մի հարցրու ինչի համար, բայց մոտդ ունեցածդ ամբողջ գումարը հենց հիմա պիտի տաս ինձ: Պահն է այդպես պահանջում: Դու հո գիտե՞ս, ես հենց էնպես մարդուց բան չեմ ուզի...

Հարևանս կարկամում է, գույնը գցում, ձեռքերը սկսում են դողալ: Խեղճ մարդ: Այսպիսի էլ փորձա՞նք, օրը ցերեկո՞վ:

Բանն այն է, որ ես իր համար այն եզակի մարդկանցից եմ, որոնց "չէ" ասելը՝ ռուսի ասած. "себе дороже!":(Պատճառներն այստեղ չեմ բացահայտում):

Հարևանս սկսում է դողացող ձեռքերով գրպանները տնտղել: Մի կապոց թղթադրամ է հանում ու մեկնում ինձ:

- Չլսեցի՞ր: Ասեցի՝ ինչ ունես-չունես մո'տդ: Ամբո'ղջը: - Անդրդվելի հայացքով ու պահանջատիրոջ ձայնով ասում եմ ես, ամբողջովին մտնելով Ռոբին Հուդի դերի մեջ:

- Էս...ես... ուրիշ... - կմկմում է հարևանս, բայց և այնպես մի ուրիշ կապոց թղթադրամ էլ է հանում. այս անգամ մի այլ գրպանից:

Իսկ ես նկատում եմ, որ իմ չար կատակի պատճառով մարդը հայ-հայ ձեռքից գնում է: Ուր որ է՝ ուշքը կգնա, մեղքի տեր կդառնամ:
Դեմքիս խստությունը իսկույն փոխում եմ ժպիտով և ասում:

- Կատա'կ եմ անում, այ տղա: Դու հումոր չունե՞ս:
- Հումորն ի՞նչ է, որ չունենամ, - ակնթարթորեն վերափովում է նրա սփրթոցը ժպիտի: Ա'յն ժպիտի, որը միայն աղավաղում է մարդկային դեմքը, քանի որ կրում է իր մեջ բազում հայհոյանքներ: - Ես միայն փո'ղ չունեմ:

- Հա, տեսնում եմ՝ չունե'ս, մի քանի կոպեկ տա՞մ, - ուզում եմ բարկանալ նրա վրա:
Բայց հետո սաստում եմ ինքզինքս, մտածելով. ե՞ս պիտի մարդկային բնավորությունը շիտկեմ, որն, ըստ երևույթին՝ փոխանցվում է գեներով...

Է՜հ, մեկը լիներ, իմ բնավորության ցանցառությունը շիտկեր...

Ռ.Խաստյան