Ինչպե՞ս նայել այն աչքերին
Ուր խոր՝ բնավորվել է ցավը...
Հառել հայացքդ ամպերի՞ն
Ու շշնջալ. «Արդե'ն անցա՜ծ է...»
Ինչի՞ մասին՝ էլ չափսոսալ,
Ի՞նչ բառերով մխիթարել...
Երբ ինքդ ես ուզում գոռա՜լ,
Անկար, գեթ մի բան ՝փոփոխել...
Ի՞նչ երգ հյուսել, ի՞նչ խոսք ասել
Երազ-աշխարհը կորցրածին...
«Նայի'ր երկի՞նք... արև՞, աստղե՞ր...
Տե՜ս, տե'ս, ինչպե՜ս քեզ շողացի՞ն... »
Իզու՜ր է: Զու՜ր ու անիմա՜ստ.
Հոգին կոտրած՝ չե'ս սոսնձի՜...
Ափսո՜ս, քնած է միշտ Աստված,
Ինչ է թե՝ մի բան չփոխի՜...
Ինչպե՞ս նայել այն աչքերին,
Որտեղ ամեն ինչ դատարկվե՜լ է...
Բացել Հոգին, աղաղակե՜լ.
«Միայնակ ՉԵ'Ս: Ես քեզ հե՜տ եմ:»