ՏԱՐՕՐԻՆԱԿ Է
Տարօրինակ է,
Սիրահարվել եմ քեզ,
Երբ չեմ ճանաչել:
Երբ զգացել եմ. չկա ժամանակ,
Տարածություն ու մեղք՝
Սիրո մեջ:
Սիրահարված եմ եղել,
Երբ այլոց կողքին
Ինձ չես նկատել:
Սիրահարված եմ հիմա',
Երբ քեզ մոռանում եմ,
Հետո՝ վերհիշում:
Եվ նույնիսկ ա'յն դեպքում,
Երբ մոռանալուց հետո՝
Այլևս չեմ հիշում:
Ռ.Խաստյան